«Նիկոլ Փաշինյանի ամենամեծ նվերը՝ առաջինը ինձ». Գայանե Մանուկյան

Լոս Անջելեսի լրագրող Գայանե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Նիկոլ Փաշինյանի ամենամեծ նվերը՝ առաջինը ինձ: Ցավդ տանեմ, Նիկոլ ջան, որ Ձեր թեթև ձեռքով ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ հաղթանակում է:
2 տարվա ընթացքում ազատ խոսքիս համար սրանք իրենց համակարգով ամենաեղկելի ու ստոր արարքներով հալածեցին ինձ, ընտանիքիս և հարազատներիս:
Սա իրենց համար համարենք ամենաթեթև պատիժը:
Հանդիսանալով ԱՄՆ քաղաքացի, շուտով սրանց հարցով կզբաղվեն նաև Հետաքննության Դաշնային Ծառայությունը, քանի որ չարաշահել են իրենց պաշտոնը, համակարգը օգտագործել են ընտանիքիս դեմ, և որպես համակարգի ղեկավարներ թույլ են տվել, որպեսզի հանրայնացվի պետական գաղտնիք պարունակող անձնական տվյալներս ( անձնագիր, սոց. քարտ, բնակության վայր և այլն…): Հանրությունը դեռ չգիտի թե սրանք ինչ ստոր քայլեր են կատարել: Բոլոր փաստերն և ձայնագրությունները հանձնել եմ ՀԴԲ:
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ տառապում է, բայց չի մահանում….»