ԱՄՆ-ում՝ Գլենդելում, երգիչ Ձախ Հարութը չի կարողացել շարունակել ելույթը: Համացանցում այդ մասին տեսանյութ է հրապարակվել, որում պարզ երևում է, որ մի շարք մարդիկ բոյկոտում են նրան, ոմանք մեջքով են կանգնած երգչին: Ձախ Հարութի նյարդերը տեղի են տալի: Նա ստիպված հեռանում է բեմից :
Տեսանյութը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ դժգոհ են ԱՄՆ-ում #ԻմՔայլ շարժմանն աջակցող ցույցերի նկատմամբ երգչի դիրքորոշման համար: Ըստ օգտատերերի՝ նա ժողովրդի կողքին չի կանգել, այդ պատճառով էլ չեն ընդունել երգչի մասնակցությունը միջոցառմանը: