Ամերիկահայերը ողողել են Լոս Անջելեսի փողոցները. Daily Mail-ի անդրադարձը Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Արդարության երթ»-ին (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսում կազմակերպված «Արդարության երթ»-ին, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Աղբյուրը նկատում է, որ երթի մասնակիցները՝ կամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասակարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքական գործիչներ, պահանջել են  Թուրքիայի իշխանություններից ցեղասպանություն ճանաչել ավելի քան 100 տարի առաջ 1.5 մլն հայերի սպանությունը:
Լոս Անջելեսի փողոցները ողողած ավելի քան 40.000 ցուցարները կրել են Հայաստանի դրոշները, ինչպես նաև Թուրքիային դատապարտող պաստառներ:
Հատկանշական է, որ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, որը 20-րդ դարի սկզբի սոսկալի իրադարձություններն անվանել է մարդկային ողբերգություն, ևս միացել է ցուցարարներին:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացվել է ապրիլքսանչորսյան երթը.

 

Աղբյուրը՝ tert.am