Panorama.am-ը գրում է.«Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ավտոշարասյունն այս գիշեր Կալիֆորնիայում վթարի է ենթարկվել։ Վարչապետը չի տուժել:
Հեռուստաալիքի տվյալներով, Թրյուդոն վերադառնում էր Սիմի-Վելլի քաղաքի նախագահական գրադարանից, ուր հանդես էր եկել ելույթով։
Միջոցառումից հետո գրադարանից 6 կմ հեռավորության վրա Toyota-ի վարորդը բախվել է Կանադայի վարչապետի մեքենային ուղեկցող մոտոցիկլետի հետ։ Ավտոմեքենան, որում գտնվել է Թրյուդոն, մեկ այլ մեքենայի հետ չի բախվել։
Մոտոցիկլետի և ավտոմեքենայի ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց։
Աղբյուրը՝ life.panorama.am