Գլենդելի ոստիկանությունը փնտրում է հայ մորն ու դստերը:
Փետրվարի 7-ին ժամը 1:30-ի սահմաններում 65 տարեկան Ռինա Առաքելյանն ու իր դուստրը՝ 38-ամյա Սաբինա Կարսանը լքել են իրենց բնակավայրն՝ շանը զբոսանքի տանելու համար ու հետ չեն վերադարձել:
Եվ մայրը, և դուստրն ունեն մոխրագույն աչքեր, մոխրագույն մազեր, սակայն հայտնի չէ, թե ինչ հագուստ են կրել այդ օրը:
Ընտանիքը նշել է, որ նրանք երկուսն էլ տառապել են մտավոր հիվանդությամբ:
Նրանցից որևէ տեղեկություն իմանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել Գլենդելի ոստիկանություն՝ 818-548-4911.