ԱՄՆ կինոդերասանների գիլդիան շնորհել է իր մրցանակները

Հունվարի 21-ին Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 24-րդ մրցանակաբաշխությունը, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ:
Միջոցառման շրջանակում «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում հաղթել է բրիտանացի ռեժիսոր Մարտին ՄքԴոնահի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմը:

Լավագույն գլխավոր դերակատարներ են ճանաչվել բրիտանացի Գարի Օլդմանն ու ամերիկուհի Ֆրենսիս ՄքԴորմանդը: Օլդմանը «Մութ ժամանակներ» ֆիլմում մարմնավորել է Ուինսթոն Չերչիլին, իսկ ՄքԴորմանդը «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմի գլխավոր դերակատարն է:
Երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել ամերիկյան դերասաններ Սեմ Ռոքուելը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի») ու Էլիսոն Ջենին(«Ես, Թոնյան»):
Հավելենք, որ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիային անդամակցում է կինոյի և հեռուստատեսության մոտ 165.000 արտիստ: Այն կինոյի և հեռուստատեսության ոլորտի արտիստների շահերը պաշտպանող արհմություն է՝ ստեղծված 1933թ.:

Աղբյուրը՝ tert.am