Ավելի քան 1000 շենք է այրվել «Թոմաս» բնական հրդեհի պատճառով, որն արդեն գրեթե հազար քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում, հայտնել է Associated Press գործակալությունը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նրա տվյալով՝ կրակի ճարակ դարձած 1000 շենքերից առնվազն 700-ը բնակելի տներ էին: Ներկայում հրդեհն սպառնում է ընդհանուր առմամբ 18 հազար կառույցների և Կալիֆոռնիայում մոլեգնում է արդեն 10 օր: Դրա հետ մեկտեղ «Թոմաս» հրդեհը տարածման չափերով հինգերորդն է դարձել նահանգի պատմության մեջ, նշում է AP-ն: Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել, նաև դաշնային գործակալություններին կոչ արել օգնություն ցուցաբերել Կալիֆոռնիայում հրդեհների վերացման գործում:
Հրդեհը փակել է այնպիսի մեծ տարածք ինչպիսին են Նյու Յորքը և Բոստոնը միասին վերցրած: «Թոմաս» հրդեհը ամենամեծն է , այն ծածկում է ավելի քան 230,000 ակր տարածք: Կրակի արագ տարածման պատճառով ավելի քան 94,000 մարդ պարտադիր տարհանման ենթական են: Առանց անձրևի կախատեսման պարզ չէ , թե երբ կդադարի կրակը: Շատ ընտանիքներ և կառույցներ են վնասելվել հրդեհի պատճառով: Մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: