Մանհեթենի կենտրոնում՝ 42-րդ փողոցի և 8-րդ պողոտայի հատման վայրում, տեղի է ունեցել պայթյուն, այս մասին իր Twitter-յան էջում հայտնում է Նյու Յորքի ոստիկանությունը:
Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն, այժմ իրականացվում է հարակից մետրոկայարաններից մարդկանց տարհանում:
«Այս տեղեկությունը դեռ նախնական է»,- ասվում է ոստիկանության տարածած հայտարարությունում:
The New York Post-ի փոխանցմամբ` պայթյունի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ: Հաղորդվում է կասկածյալի ձերբակալության մասին, որին կարող էր պատկանած լինել ռումբը։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները: