Ինչու՞ պարարվեստ։ Ինչպե՞ս ընտրեցիք այդ ուղղին:
– Ես շարունակեցի մայրիկիս կիսատ թողած երազանքը, որը դարձավ իմ սիրելի մասնագիտությունն ու առանց որի իմ կյանքն այլեւս անհնար է պատկերացնել:
Գագիկն իր առաջին քայլերն արել է 8 տարեկանում, եւ նրա առաջին պարուսույցն է եղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Գեւորգյանը: Իր ուղղին սկսել է «Գեւորգյան» պարարվեստի կենտրոնից այնուհետեւ շարունակել «Արին Բերդ» պարի համույթում: 2010 թվականից տեղափոխվել է ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլ եւ մինչ օրս հանդես է գալիս որպես մենակատար:
Ո՞ր երկրներում եք հյուրախաղեր ունեցել:
– Հյուրախաղերի եմ մեկնել մի շարք երկրներ: Հայկական պարը ներկայացրել Ֆրանսիայում, Իսպանիայում, Բելգիայում, Լիտվայում, Պարսկաստանում, Հունաստանում, իսկ այժմ պատրաստվում ենք մեկնել ԱՄՆ:
Ինչ է սպասվում ԱՄՆ-ի համերգաշրջանի ընթացքում:
– Լոս Անջելեսի մեր հայրենակիցները առիթ կունենան վայելելու «Բերդ» պարային անսամբլի եւ մեր գեղարվեստական ղեկավար , ՀՀ վաստակավոր գործիչ, պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանի ճիշտ բեմադրած հայկական ժողովրդական պարերը: Կծանոթանան նաեւ մեր իրական ազգային ապշեցնող տարազներին: Հրավիրում եմ հայկական ժողովրդական պարի իրական սիրահարներին:
Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի Լոսանջելեսյան համերգները տեղի կունենան Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին «John Wayne Performing Arts» Կենտրոնում: