Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթները շուտով այլևս երազանք չեն լինի.

Երկար քննարկվող Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների իրականացման հարցը գործնական փուլում է: Լոս Անջելեսի «Համաշխարհային օդանավակայաններ ընկերությունը» առաջիկա տարիների ընթացքում նախատեսում է 5 մլրդ դրամի ներդրումներ կատարել՝ բարելավելով օդանավակայանի ենթակառուցվածքները:

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները օրեր առաջ հանդիպել են օդանավակայանի պատասխանատուներին, քննարկել Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների իրականացման հարցը: Այս գաղափարի իրականացման հարցը Հայ-Ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ներդրում կունենա: Ուղիղ չվերթների իրականացումը թույլ կտա խթանել զբոսաշրջությունը, ավելացնել բիզնես ճանապարհորդությունների թիվը, ընդլայնել ապրանքափոխադրումները և ամենակարևորը՝ նոր որակ կհաղորդի երկու երկրների տնտեսական հարաբերություններին:

-Իհարկե քննարկումները դեռ մի քանի հաստատման փուլեր պիտի անցնեն ամերիկյան կառավարման օղակների կողմից, նշեց հայ դատի ներկայացուցիչը: Լոս Անջելեսում բնակվող մեծ հայկական համայնքի համար այս ծրագիրը մեծ ոգևորության առիթ կհանդիսանա: Այս թռիչքի օդանավերը նախատեսում են ունենալ մոտ 300-400 ուղևորատեղ, թռիչքների հաճախականությունը կախված կլինի նաև սեզոնային ակտիվությունից:

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը ԱՄՆ-ից վերջին տարիներին կտրուկ ավելանում է, և այս ուղիղ չվերթները իրենց հերթին կնպաստեն որպեսզի ավելի հարմարավետ և մատչելի պայմաններում իրականացվի թռիչքը դեպի հայրենիք: _Այս տարվա ամառ թռիչքներ իրականացնելը գործնականում արդեն անհնար է,_ նշեց Ամերիկայի հայ դատի ներկայացուցիչը, ինչպես նաև ավելացրեց, որ այս կարևոր քայլի իրականացման համար մեծ նշանակություն ունեն նաև Հայաստանի կառավարության կողմից կոնկրետ և մշակված քայլերի ու բանակցությունների հերթականությունը՝ հարցին ավելի արագ ընթացք տալու համար, որպեսզի արդեն մյուս տարվա ամառ հայրենիք այցելելը Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչքների միջոցով, մեր հայրենակիցների կողմից երազանք չմնա:

Լիլիթ Ղարիբյան