Զարեհ Սինանյանը որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ.

Այս օրերին չէինք կարող չանրադառնալ 2017-ի ապրիլ 4-ին հայաշատ Գլենդելում տեղի ունենալիք քաղաքային խորհրդի ընտրություններին, իրադարձություն, որն  իր նշանակությամբ խիստ կարևոր է ողջ քաղաքի,  հատկապես՝  գլենդելահայության  համար :

10 թեկնածուներ պայքարում են Գլենդելի քաղաքային խորհրդի 3 թափուր աթոռների համար, որոնց թվում է գլենդելահայության շրջանում արդեն շատ սիրված և հեղինակություն վայելող Զարեհ Սինանյանը, ում՝ նախկինում քաղաքի համար կատարած անգնահատելի և ակնառու աշխատանքի և ապագա պլանների մասին էլ այսօր ուզում ենք ևս մեկ անգամ անրադառնալ:

774590_2718152169810_988525954_oԶարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում: 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ:1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA), սովորել է քաղաքագիտության և պատմության բաժիններում։ Այնուհետև սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։

2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը:

2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ:

17629678_10154419024080980_7926659808011434954_nՊաշտոնյա, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում ապահովել է բնակչության համար իր գործունեության թափանցիկությունը՝ արդյունավետ կերպով իրականացնելով մեծ ծավալի աշխատանք կապված Գլենդել քաղաքի շենացման հետ, որի արդյունքը եղավ ակնառու զարգացող, բիզնես ոլորտում մեծ ներդրումներ կատարված և ավելի ապահով քաղաքի կոչումը:

Նշենք նաև, որ թեկնածուն իր արդյունավետ և հայանպաստ քաղաքական գործունեությունը շարունակել է նաև վերջին 3 տարիներին՝ լինելով Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: Հավատարիմ մնալով իր կողմից նախկինում տրված խոստումներին՝ բազմաթիվ բնակչությանը հուզող հարցեր շարունակել են քննարկվել և ստանալ իրենց լուծումները:

17361852_1602125009817492_6943394747774224516_nԻհարկե այսօր էլ քաղաքի խնդիրները քիչ չեն՝ բնակչությունը  շարունակում է աճել, առաջ է եկել բնակարանների վարձավճարների թանկացման խնդիրը, որոնք տնտեսական ճիշտ լուծումներ են պահանջում, ինչպես նաև մեզ հայության համար անչափ կարևոր հայապահպանության, հայ մշակույթի, Հայաստան-Սփյուռք կամուրջի պահպանման հարցերը:Բայց ամենակարևորը հայ ընտրողի վստահությունն է, որ Զարեհ Սինանյանը եղել և մնում է քաջատեղյակ հային հուզող բոլոր խնդիրներին:

894897_2949392790681_2080934257_oԿարծում ենք մեծ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ այս օրերին «Գլենդելի ոստիկանության աշխատակիցների ասոցիացիան» իր դրական եզրակացությունն է հայտնել Զարեհ Սինանյանի՝ որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ վերընտրվելու որոշումը: Նրան որպես լավագույն թեկնածու այս օրերին սատարում են նաև այնպիսի պաշտոնյաներ, ինչպիսիք են՝ նահանգի Սենատոր՝ Anthony Portantino, Glendale Mayor Paula Devine, Former Glendale Mayor, Frank Quintero և այլոք: (www.votezareh.com)

Հ.Գ.

Կցանկանայինք զգուշացնել ընտրողներին կատարելու մտածված և խոհեմ որոշում, քանի որ հայազգի թեկնածուների ձայների հավասար բաշխման արդյունքում կարող են և նրանցից ոչ ոք չընտրվել:

Լիլիթ Ղարիբյան