Ավարտվեց USArmenia հեռուստաընկերության «New Star» հեռուստանախագիծը:

Դեկտեմբերի 24-ին ավարտվեց USArmenia հեռուստաընկերության եթերով  2 ամիս շարունկվող «New Star» հեռուստանախագիծը:

Մեր զրուցակիցը նախագծի գլխավոր պատասխանատու, հաղորդավարուհի Լիլի Ավագյանն է:

1)Որպես նախագծի կազմակերպիչ և հաղորդավար ի՞նչ գնահատական կտաք  արդեն  արված աշխատանքին։

– Նախ շատ ուրախ և հպարտ եմ, որ USArmenia հեռուստաընկերության տնօրինությունն ինձ վստահեց այս մեծ ծրագրի իրականացումը:

«New Star» նախագիծը մեկնարկվեց երկու ամիս աաջ: Մոտ 300 դիմորդներից 87-ի տրամադրած տեսանյութերը ես և իմ գործնկեր Ռաֆայել Մնացականյանը ներկայացրեցինք եթերում, որից հետո սկսվեցին քվեարկությունները: Մասնակիցներից 40-ը հանդես եկան կիսաեզրափակչում, և ժուրին ընտրեց 10 լավագայններին, իսկ համերգի վերջում ազդարարեցինք հաղթողների անունները: Ծրագիրը կայացավ: Նախագիծը մեկնարկման պահից սիրվեց, հենց դա էր ամենակարևորը:

2)Վերջերս գրեթե ամբողջ աշխարհում հեռուստատեսությունները տաղանդներ փնտրելով են զբաղված, ի՞նչ միտում է սա։

– Տաղանդավոր մարդիկ շատ կան, սակայն պետք է նրանց բացահայտել: Նմանատիպ ծրագրերի շնորհիվ հարթվում է ճանապարհը դեպի բեմ կամ հեռուստաէկրան: USArmenia հեռուստաընկերությունը միշտ էլ աչքի է ընկել նորամուծություններով ու նորը բացահայտող անհամար ծրագրերով:

img_6526

3)Ի՞նչ ծրագրեր ունի US Armenia TV -ին արդեն իսկ հայտնաբերված տաղանդների հետ։

– Ես այս ծրագրի շրջնակներում իմ առաքելությունն ավարտված եմ համարում: Հաղթողների հետ կապված տնօրինության հետագա ծրագրերն ինձ դեռ հայտնի չեն:

4)Կա՞ր մի որևէ համար, որն իսկապես ապշեցրեց Ձեզ։

– Կար համար, որն ապշեցրեց և՛ ինձ, և՛ ժյուրիին, և՛ հանդիսատեսին: Խոսքը Հենրի Մանուկյանի մասին է, ով ի ծնե կույր է և հանդես եկավ պարային համարով: Նա իր մասնակցությամբ ցուցադրեց «կամք կյանքի նկատմամբ»:

 

5)Ինչպիսի՞ն էր հանդիսատեսի արձագանքը, և նրանք ովքեր հնարավորություն չեն ունեցել դիտելու համերգը, կկարողանա՞ն այն դիտել եթերում։

– Հանդիսատեսն ուշի-ուշով հետևում էր գնահատականներին և ծափերի միջոցով հավանության նշան էր ցույց տալիս ժուրիի որոշմանը: Վստահ կարող եմ ասել, որ դահլիճը գոհ էր վերջնական արդյունքներից:Եզրափակիչ համերգը ամբողջությամբ կցուցադրվի Դեկտեմբերի 31-ին:

img_6517

6)Պատմեք հաղթողների մասին։

– Լվագույն 10 մասնակցներից յուրաքանչյուրն արժանի էր հաղթանակի: Ժյուրին դժվարանում էր որոշում կայացնել:Արյունքում 1-ին տեղի մրցանակը, որն էր 10,000 ամերիկյան դոլլար, կիսվեց և շնորհվեց 2 մասնակցի` սոպրանո Անուշ Առաքելյանին և «Girls Trio» ակրոբատների խմբին:

2-րդ տեղը զաղեցրեց վերոնշյալ Հենրի Մանուկյանը և ստացավ 3000 ամերիկյան դոլլար, իսկ 3-րդ տեղին արժանացավ Ջինա Մունը և նվեր ստացավ հեռուստացույց:

img_6518

7)Վերջում կցանկանանք տեղեկանալ թե ինչ նմանատիպ ծրագրեր ունի USArmenia TV-ին և ինչ ծրագրեր ունի անձամբ Լիլի Ավագյանը։

– Բնականաբար նոր ծրագրեր են սպասվում առաջիկայում: Բացահայտում արած չեմ լինի ասելով, որ USArmenia TV-ն մշտապես զարմացնում է իր հավատարիմ հեռուստադիտողներին աննախադեպ ու բովանդակալից նախագծերով:

Առհասարակ, հայկական հեռուստատեսությունը ցարգացել ու կայացել է USArmenia TV-ն հիմնադրած Սարգյանների ընտանիքի «դպրոցի» հիմման վրա, և այն ինչ այսօր ունենք թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, նրանց ջանք ու եռանդի արդյունքն է: Այնպես, որ ավանդույթները շարունկվում են, և 2017-ը համոզված եմ ոչնչով չի զիջի:

Ինչ վերաբերվում է ինձ, ասեմ, որ հաջորդ տարվա առաջին մի քանի ամիսս արդեն ծրագրված է: Չեմ ուզում այս պահին բացել փակագծերը: Հուսամ 2017թ.-ը կնպաստի ծրագրերիս իրագործմանը:

img_6540

www.losarmnews.com