Կեցցեն Սիրյահայերը…

Լոս Անջելեսում ապրող Սիրյահայերը ևս մեկ անգամ ապացուցեցին որ միասնական են իրենց հայերնակիցներին օգնելու, սատարելու գործում: Բայց այդ հայրենիքը եկեք չշփոթենք Հայաստանի Հանրապետության հետ, քանի որ նրանք ակտիվանում են երբ խոսքը գնում է Սիրյայում ապրող հայության մասին:

«Զորակցի՛նք Սուրիահայութեան՝ որպէսզի յաղթանակենք որպէս ՄԷԿ ազգ։»
Փորձենք վերլուծել և համեմատել այս միջոցառումը, վերջերս Լոս Անջելեսում կազմակերպված Հայկական Բանակի տոնին նվիրված բարեգործական մոջոցառման հետ: Ստանում ենք հակասական պատկերներ:

Առաջին – Ինչու՞ նույն սիրյահայերը ընդհանրապես չմասնակցեցին բարեգործությանը երբ խոսքը վերաբերվում էր մեր ընդհանուր Հայրենիքի սահմանին կանգնած զինվորին:

Եկրորդ – Ինչպե՞ս եղավ որ առաջինի դեպքում բոլորը սկսեցին քննարկել ՀՀ իշխանությունների վարքագիծը, իրականացրած քաղաքականությունը, իսկ այս դեպքում շատերը մի կողմ դրեցին իրենց քաղաքական և հասարակական հայացքները:

Երրորդ – Ինչու՞ Հայաստանյան կառույցները սկսած Լոս Անջելեսում ՀՀ Հյուպատոսարանից մինջև Առաջնորդարան նույն կերպ չպահեցին իրենց ինչպես այստեղ գործող սիրյահայ միությունը:

Չորորդ – Արդյո՞ք սփյուռքում ապրող Հայաստանցիներին ավելի քիչ է հուզում Հայաստանում բնակվող հայ մարդը:

Եվ ընդհանրապես, անպայման պետք է հեռուստատեսությամբ ձեր անունը վազող տողով նշվի՞ նոր ձեր մեջ հայրենասիրությունը արթնանա:

Անկախ ամեն ինչից Կեցցեն Սիրյահայերը … Հուսանք որ ապագայում հայության բոլոր շերտերը կմիախմբվեն և առաջին տեղում կլինի Հայաստանը …

LosArmNews.com