Կենացներ խմելով ու ֆեյսբուքում ստատուս գրելով Հայրենիք սիրելուց հեշտ բան չկա։ Իսկ եթե ժամանակ գտնես նաև բանակին վերաբերվող նկարներ տարածելու համար ուրեմն դու Հայ ազգի նոր փրկիչն ու զորավարն ես։
Սակայն կյանքը այստեղ Լոս Անջելեսում 100% այլ է։ Հանապազօրյա քյաբաբն ու խաշը ահա մեր համայնքի մեծամասնության օրախնդիրը:
Իհարկե էլ ինչ քյաբաբ առանց ուղեկցող մեղեդիների։
Ֆեյսբուքում Կոմիտասյան երգեր տարածողների 90%֊ը արաբաթուրքական երգ-երաժշտության մելեռանդ սպառողներն են։
Մի քանի օր առաջ Լոս Անջելեսում բնակվող Հայ մշակույթի երևելիների մասնակցությամբ կազմակերպվեց բարեգործական համերգ, կարծես թե հաճելին համատեղվել էր օգտակարի հետ, բարձր մշակույթ գումարած բարեգործություն։ Սակայն վաճառված տոմսերի քանակը չանցավ 200֊ը, իսկ ահա Եստրադային երգիչ Մարտին Մկրտչյանի համերգի կազմակերպիչները հայտնում են որ վաճառքի հանված տոմսերը ամբողջովին սպառվել են։ Սա՞ է իրականությունը…
Ոչ ոք դեմ չէ էստրադային արվեստին, սակայն կարծում ենք պետք է ազնիվ լինել սեփական ժողովրդի հետ, առանց այն էլ դժվար կյանքով ապրող արվեստագետի հետ։
Պետք է ամեն օր ֆեյսբուքում տեղադրել քյաբաբի նկար, հետն էլ մի համահունչ երգ, որ հայրենիքում բնակվող հայ մարդը արդարացիորեն ձեռքերը լվանա ձեզնից։ Թե չէ ձեր հույսով պատերազմ կսկսի ու տանուլ կտա։
ՀԳ. Այնպես որ` բաց չթողեք առիթը Կերեք աղի բլիթը, հա և ուտելուց հետո չմտնեք ֆեյսբուք ու ժինգյալով հացի մասին տխուր ստատուս գրեք
LosArmNews.com