2016 թվականի հունվարի 28-ին Ալեքս թատերասրահում կայացած համերգի ընթացքում կազմակերպվել է նաև հանգանակություն: Ինչպես բեմից հայտարարեց հանդիսավար Գևորգ Եղիազարյանը հանդիսատեսի մեծամասնությունը համերգին ներկայացել է հրավիրատոմսերով և հատուկ հրավիրվածներին խնդրեց մասնակցել հանգանակությանը: Ձեզ ենք ներկայացնում դահլիճում տեղադրված երկու տուփերում հանգանակված գումարի չափը՝
Առաջին հարկ – $1520 (հազար հինգ հարյուր քսան դոլլար)
Երկրոդ հարկ – $5 (հինգ դոլլար)
Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կազմակերպիչները հանդես կգան համապարփակ հաշվետվությամբ:
LosArmNews.com