Րոպեներ առաջ Grand-Party ընկերություն է զանգահարել ԱՄՆ-ում գործող հայ վետերանների միության նախագահ Վիգեն Ղազարյանը և հայտնել որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել կազմակերպության տնօրեն Արտակ Մարտիրոսյանի դեմ: Պատճառը սույն հոդվածում Ա. Մարտիրոսյանի հնչեցրած կարծիքներն են http://usarmenianews.com/am-n-604.html
Ինչպես իր խոսքում նշեց Ա. Մարտիրոսյանը Վիգեն Ղազարյանը չի փոխել իր ձեռագիրը ինչպես անցած տարի այնպես էլ այս տարի, կարծում եմ նրա խնդիրը մեկն է տապալել հայկական բանակի տոնին նվիրված միջոցառումը կամ տոնի հետ կապված սեփական ամբիցիան խանգարում է նրան ճիշտ կողմնորոշվել: Այլ հարց է որ մենք դրան լուրջ չենք վերաբերվում և եթե լուրջ վերաբերվեինք ապա դեռ անցած տարվա նրա մամուլում տված հայտարարության համար պատասխանատվության կկանչեինք: Ամեն դեպքում եթե մարդկանց ջանքերը ի նպաստ են դրվում համայնքում հայրենասիրական ոգին ոչնչացնելու համար դրան կտրվի համապատասխան գնահատական թե այստեղ և թե Հայաստանում:
LosArmNews.com