Բարեգործություն «Ես քո զավակն եմ Հայաստան» համերգի շրջանակներում

Ես քո զավակն եմ Հայաստան բարեգործական համերգի շրջանակներում այսօր ծրագրի պատասխանատուների հետ կապ է հաստատել Գլենդելաբնակ մեր հայրենակիցներ Ընծա Քասարջյանը և Աստղիկ Նոխուչյանը: Նրանք հայտնել են որ ցանկանում են ծրագրի շրջանակում Հայաստան ուղարկել հաշմանդամի սայլակ, որը Զինվոր Համակարգող Խորհրդի միջոցով կտրամադրվի դրա կարիքն ունեցող որևե ազատամարտիկի։ Համերգի կազմակերպիչները հայտնում են իրենց շնորհակալությունը և մաղթում ամենայն բարիք։