Դիսնեյլենդի տոմսեր` սեռական հարաբերության դիմաց

Երեկ Դիսնեյլենդի հանգստյան գոտու նախկին աշխատակիցը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ փորձել է Դիսնեյլենդի զբոսայգու տոմսերը սեռական ակտի դիմաց վաճառել, ինչի համար էլ դատապարտվել է 1 տարի ազատազրկման, որը կանցկացնի շրջանային բանտում:

27 ամյա աշխատակիցը մեղավոր է ճանաչվել 14-ամյա աղջկա հանդեպ անպարկեշտ վարք դրսևորելու փորձ, երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ անելու մտադրությամբ նրա հետ կապ հաստատելու համար:

Էնկիսոյին նշանակվել է նաև 5 տարի ֆորմալ փրձաշրջան և հաշվառում` որպես սեռական գործողությունների համար դատապարտված  իրավախախտ`  հետագա ողջ կյանքի ընթացքում:

Ըստ Դիսնեյլենդի զբոսայգու մամլո խոսնակի` նա աշխատել է այնտեղ մոտ մեկ տարի և որևէ ուղիղ կապ չի ունեցել ոչ հյուրանոցի, ոչ զբոսայգու այցելուների հետ:

Դեպքը տեղի է ունեցել 2015 թ. հուլիս ամսին:

Էնկիսոն, ով աշխատել է հյուրանոցում որպես աման լվացող, այս տարվա հուլիսին Craiglist-ում գրանցել է, որ հետաքրքրված է այն կանանցով, ովքեր պատրաստ են իր հետ սեռական հարաբերություն ունենալ Դիսնեյլենդ զբոսայգու տոմսեր ստանալու դիմաց:

Huntington Beach-ի ոստիկանության բաժնի սպան տեսել է այդ գրառումը և կապվել նրա հետ: Ոստիկանը ներկայացել է որպես 14 ամյա աղջիկ, ով հետաքրքրված է տոմսերով և Էնկիսոն նշանակել է վայր և ժամանակ “14-ամյա աղջկան “ հանդիպելու համար: Ըստ պլանի` նրանք պիտի հանդիպեին և սեռական հարաբերության դիմաց նա պետք է աղջկան տար տոմսերը:

Հուլիսի 9-ին Էնկիսոն հայտնվել է ժամադրության վայրում` Huntington Beach-ի մոտակայքում` պահպանակներով և տոմսերով: Ոստիկանության սպաներն անմիջապես ձերբակալել են նրան:

Աղբյուրը` LA Times