Մի Լույս Մի Հույս

 

Ինչպես գիտենք 2015 թվականի Նոյեմբերի 8-ին Ալեքս թատրոնում տեղի է ունենալու Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի համատեղ համերգը: Պարզվում է համերգի նախապատրաստական աշխատանքը բացի ծանրությունից, իր մեջ ունի նաև գեղեցիկ պահեր:
Grand-Party կազմակերպությունը ևս մի հետաքրքիր նախաձեռնությամբ էր հանդես եկել, այն է համերգի տոմսերը անչափահասներին վաճառել զեղչերով:
Եվ ահա ևս մեկ հետաքրքիր անակնկալ այս համերգի կազմակերպման շրջանակներում: «Մի Լույս Մի Հույս» (One Light One Hope) հասարակական բարեգործական հիմնադրամը իր սեփական միջոցներով ձեռք է բերել համերգի տոմսերից որաշակի քանակ և ապա ձեռք բերված տոմսերը նվիրել Հոլիվուդում գտնվող ծերերի համար նախատեսված շենքի բնակիչներին, որոնք սիրով ընդունել են նվերը և այդ օրը հաճույքով ներկա կգտնվեն համերգին:
Պետք է նշենք, որ այս համերգը իրոք մեծ աշխույժություն մտցրեց Լոս Անջելեսի հայ համայնքում: Այնպիսի տպավորություն է, որ կարծես ամբողջ համայնքը կանգնած է Պապին Պողոսյանի, Գագիկ Բադալյանի և ազգային երգի կողքին, ինչը իսկապես ողջունելի է:

LosArmNews.com