Զգուշացեք, այս անգամ բակտերիաները “հայտնվել են” օրգանական կաթի մեջ

Կալիֆորնիայի սննդի և գյուղատնտեսության վարչությունը տեղեկացնում է, որ Ֆրեզնոյում արտադրվող Organic Pastures Dairy կողմից արտադրված հում կաթը հանվել է վաճառքից այն բանից հետո, երբ ստուգման ժամանակ հայտնաբերվել է կամպիլոբակտեր բակտերիա /campylobacter/:

Այս անգամ դեռևս որևէ հիվանդության դեպք չի արձանագրվել:Հայտնաբերվելուց անմիջապես հետո Organic Pastures Dairy ապրանքանիշի  Grade-A հում կաթը, որը ժամկետի մեջ էր մինչև հոկտեմբերի 24-ը, հավաքվել էխանութների ցուցափեղկերից: Եթե որևէ մեկը մինչ այդ գնել է, այն պետք է անմիջապես թափել և չօգտագործել որևէ նպատակով:Կալիֆորնիայի սննդի և գյուղատնտեսության վարչության տեսուչները պատահականորեն հայտնաբերել են բակտերիան արտադրանքի հերթական ստուգման ծրագրի շրջանակներում:

Ըստ Կալիֆորնիայի հանրային առողջության վարչության` այդ բակտերիայից առաջացող հիվանդության ախտանիշերը երևում են բակտերիան օրգանիզմ ներթափանցելուց 2-5 օրվա ընթացքում և տևում է մոտ 1 շաբաթ:

Մի շարք տեղեկատվական աղբյուրների հաղորդմամբ այս ապրանքանիշի համար սա առաջին դեպքը չէ:Նույն բակտերիան առկա է եղել այս ապրանքանիշի մի շարք ապրանքատեսակներում տարիներ շարունակ:

Այսպես.

  • Հում կաթը և մի քանի այլ արտադրանքներ պարունակել են նույն բակտերիան 2012թ.-ին ևս և հանվել են վաճառքից 2012թ. մայիսին: Սակայն այդ ժամանակ մոտավորապես 10 մարդ է վարակվել այդ բակտերիայի հարուցող հիվանդությամբ:
  • 2011-ի նոյեմբերին 5 երեխա է հիվանդացել E-coil վարակով, արդյունքում վաճառքից հանվել են այս ապրանքանիշի բոլոր ապրանքները բացի պանրից:
  • Այս ապրանքանիշի արտադրած կաթնամթերքի մեջ նույն բակտերիան հայտնաբերվել է նաև 2006-ին, 2007-ին, 2008-ին: Արդյունքում արտադրանքը որոշ ժամկետով հանվել է վաճառքից:

Հարց է առաջանում, եթե նույն ընկերության արտադրանքում վերջին 10 տարում 6 անգամ հայտնաբերվել է լուրջ վարակիչ հիվանդություն հարուցող բակտերիա` ամեն անգամ վարակելով մոտ մեկ տասնյակ մարդկանց, ընդ որում` հիմնականում երեխաների, ինչպե՞ս են պատկան մարմինները թույլատրում շարունակել արտադրությունը:

Պարբերաբար նույն ապրանքատեսակները վաճառքից հանելով և նորից շուկա մտցնելով, ինչպե՞ս է կարողանում ընկերությունը շահել սպառողների վստահությունը և վաճառք ապահովել:

Ի՞նչ երաշխիք կա, որ այն հատվածում, երբ ընկերությունում “ստուգումներ” չկան, վաճառքի հանված ապրանքատեսականին զերծ է տվյալ բակտերիայից:

Վերջին ամիսներին կաթնամթերք արտադրող մի քանի խոշոր ընկերությունների արտադրանքում հայտնաբերվել են տարատեսակ բակտերիաներ և առողջությանը վնաս հասցնող վարակիչներ: Անշուշտ հայտնաբերվելուց հետո ապրանքատեսակները հանվել են վաճառքից:

Այս դեպքում էլ խոսքը “օրգանական” սննդատեսակի մասին է:

Ուրեմն ինչպե՞ս հավատալ, որ ոչ օրգանական սննդից խուսափողները, իրականում հոգ տանելով իրենց առողջության մասին, ծախսելով մի քանի անգամ ավելին, սնվում են օրգանական, առողջությանը չվնասող սննդամթերքով:

Օրգանակա՞ն, թե՞` ոչ օրգանական…որտե՞ղ է առողջ սննդի իրական սահմանը:

Ա.Ս.