Միլիոնավոր մարդիկ կարող են զոհվել հզոր երկրաշարժի հետեւանքով, որը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 17-ին: Այսպիսի նախազգուշացմամբ է հանդես եկել Լոնդոնի համալսարանի միջուկային ինժեներ Մեհրան Քեշեն:
Գիտնականի խոսքով, ստորգետնյա հզոր ցնցման հետեւանքով ճեղք կառաջանա Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների միջեւ, ամերիկյան եւ ասիական ափերին փոթորիկների ալիք կմոլեգնի: Այդ աղետին կարող է 40 մլն մարդ զոհ գնալ:
«Մեքսիկան եւ Մեքսիկական ծոցը կկործանվեն: Հսկայական կորուստներ կկրեն Չինաստանն ու Ճապոնիան, ինչպես նաեւ Կարիբյան կղզիները»,- հայտարարել է Քեշեն:
Ըստ «Vesti.ru»-ի, հատկանշական է, որ ամբողջ Հյուսիսային Ամերիկայով առաջիկայում ուսումնավարժանքներ են սկսվելու, որոնց ընթացքում ամերիկացիներն ու կանադացիները հզոր երկրաշարժի ժամանակ գործողությունների ծրագիր են մշակելու: Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ առաջիկա 30 տարիներին Քալիֆորնիայում 99% հավանականությամբ 6.5 կամ ավելի մագնիտուդով երկրաշարժ տեղի կունենա: