Կալիֆորնիայում ընդունվել է օրենք էլեկտրոնային հաղորդագրության գաղտնիության պահպանման մասին

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերիի Բրաունն այսօր ստորագրել է Կալիֆորնիայի էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիության մասին փաստաթուղթը, որը Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միավորումը անվանել է “շրջադարձային հաղթանակ” թվային գաղտնիության ոլորտում:

Ստորև շատ համառոտ կներկայացվի, թե ինչի մասին է այն, և ինչպես կարող է ազդել մեզ վրա:

Էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիության ակտը նոր իրավական փաստաթուղթ է` օրենք, որն արգելում է որևէ պետական իրավապահ մարմինների տեղեկություն ստանալու անհատի մասին առանց դատավորի կողմից համապատասխան հրահանգի: Այդպիսի տեղեկություններ են հանդիսանում մասնավոր օգտատերերի օն լայն պահվող նամակները, թվային փաստաթղթերը, տեքստային հաղորդագրությունները, նրանց գտնվելու մասին տեղեկությունը:

Այս օրենքը կարող է հանդես գալ CalECPA անվամբ կամ օրինագծի “անունով”`  SB 178:

Նախկինում իրավապահ մարմինները կարող էին օգտատերի մասին տեղեկությունները վերցնել տեխնոլոգիական գործակալությունից` առանց հատուկ հրամանի, դա չէր նշանակում, որ գործակալությունները պարտավոր էին տալ, բայց նրանք հաճախ տրամադրում էին պահանջվող տեղեկությունները:

Ըստ օրինագծի հեղինակներ սենատորներ Մարկ Լենոյի և Ջոել Անդերսոնի, ովքեր օրենքի նախագիծը ներկայացրել էին դեռևս 2015 թ. փետրվարի 9-ին` AT&T –ն ստացել է գտնվելու վայրի մասին տեղեկատվության ավելի քան 64.000 հարցումներ 2014թ., Verizon-ը նույն նպատակով ստացել է 15.000 հարցում 2014-ի առաջին կեսին և դրանց միայն մեկ երրորդն է եղել համապատասխան հրամանագրով: Twitter-ն իր հաշվետվության մեջ ներկայացրել է, որ 2015թ առաջին կեսին  ստացել է 4363 հարցում կառավարության մասին տեղեկատվության հարցմամբ, որի գրեթե կեսը եղել է ԱՄՆ-ի կառավարության մասին: Այն զբաղեցրել է ժամանակի մոտ 80  տոկոսը:

Օրենքն, անշուշտ, ունի բացառություններ: Եթե սարքի սեփականատերը կառավարությանը թույլտվություն է տալիս մուտք գործել այդ սարքի տեղեկատվական բազա, կամ եթե կառավարությունը կարծում է, որ մի սարք կորել է կամ գողացվել է, կարող են մուտք ունենալ` փորձելու համար ճանաչել, հաստատել և կապվել սեփականատիրոջ հետ: Կա նաև արտակարգ դրության համար բացառություն. եթե կառավարության ներկայացուցիչը գտնում է, որ  արտակարգ դրությունը սպառնալիք և լուրջ ֆիզիկական վնաս կարող է լինել որևէ անձի առոջղությանը կամ կյանքին, ինչը պարզելու համար պահանջվում է մուտք ունենալ էլեկտրոնային սարքի տեղեկատվությանը, ապա կարող է դիմել և ստանալ տեղեկատվություն: Այդ դեպքերում ևս գործակալությունը եռօրյա ժամկետում պետք  է դիմի համապատասխան ատյաններին` հրամանագիր ստանալու համար:

Միայն Մեյն և Ութա նահանգներն ունեն նման պաշտպանական համակարգ:

Օրինագծին աջակցում են տեխնոլոգիական այնպիսի կազմակերպություններ և ակտիվիստներ, ինչպիսիք են Apple, Airbnb, Google, Facebook, the American Civil Liberties Union, the Electronic Frontier Foundation, Twitter և  Microsoft.

Օրենքն ամբողջությամբ կարող եք գտնել ներքոնշյալ հասցեում:

http://leginfo.legislature.ca.gov/faces/billNavClient.xhtml?bill_id=201520160SB178

Ա.Ս.