Covered California-ի տարեկան հաշվետվությունը ցույց է տալիս, որ գնահատված 700000 Կալիֆորնիայի բնակիչների կեսից ավելին, ովքեր վերջին երկու տարիներին հրաժարվել են Obamacare-ից, անդամագրվել են գործատուի կողմից առաջարկվող առողջապահական ծրագրերին:
Covered California գործակալության գործադիր տնօրեն Փիթր Լին հայտարարել է, որ մինչև այս տարվա հունիսի 30-ը մոտ 1,2 միլիոն Կալիֆորնիայի բնակիչներ փոխել են իրենց ծրագրերը: Ըստ նրա` միշտ ակնկալվել է, որ կառաջանան այնպիսի հանգամանքներ, որոնք շատերին կստիպեն փոխել իրենց առողջապահական ծրագրերը/փաթեթը:
“Այս եզրակացությունը մատնանշում է, որ շատերի համար Covered California-ն վերջնակետ չէ”,- ասել է Լին:
Համաձայն փոփոխությունների մասին տեղեկությունների` 700000-ի 44 % փոխել է, որովհետև առաջարկվել են ավելի հարմար առողջապահական ծրագրեր իրենց գործատուների կողմից, 16 % անցել է Medi-Cal-ի` պետության կողմից ֆինանսավորվող ծրագիր ցածր եկամուտ ունեցողների համար, 15 % հրաժարվելուց հետո մնացել է առանց որևէ բժշկական ապահովագրության, 13 % ձեռք է բերել մասնավոր ապահովագրություն` փոխանակման շրջանակներից դուրս, 11 % վերցրել է առողջապահական ծրագրեր այլ աղբյուրներից:
Covered California—ն չի մասնավորեցնում, թե ինչու իր ծրագրից հրաժարվելուց հետո մի խումբը դարձյալ մնացել է առանց ապահովագրության:
Health Access շահույթ չհետապնդող ընկերության գործադիր տնօրեն Անթոնի Րայթը նշում է, որ առանց ապահովագրության մնացած մարդիկ կարիք ունեն ավելի մեծ ուշադրության: Նա նշել է նաև, որ պետք է պարզել` ինչու են այդ մարդիկ դուրս մնացել` շփոթության, մատչելի չլինելու թե այլ պատճառով:
Նոր արձանագրվողները ոչ միայն պետք է գան համալրելու արդեն դուրս եկած անդամների շարքերը, այլև կարևոր է ընդլայնել անդամակցության շրջանակները, եթե փոխանակումը հասնում է իր երկարաժամկետ նպատակին` ապահովագրելով ավելի քան 2 միլիոն մարդ ամբողջ նահանգում:
Ըստ Covered California-յի` արձանագրումների թիվն այժմ մոտենում է 2014 թ.-ին կանխատեսված թվին` 1,3-1,7 միլիոն մարդ: Հաշվարկները մյուս տարվա համար ավելի պահպանողական են, քան նախորդ տարվանն էր, նախատեսվում է 1,3-1,5 միլիոն մարդ` մինչւ 2016թ. հունիսի 30:
“Անհատական ապահովագրական շուկան, որը ներառում է նաև Covered Californiaն,արդյունաբերության մեջ հայտնի է անդամագրման անկայունությամբ,-ասել է Kaiser ընտանեկան հիմնադրամի առողջապահական բարեփոխումների և անհատական ապահովագրության գծով պատասխանատու Սինտիա Կոքսը: Նա հավելել է, որ մեծ թվով կալիֆորնիացիների անդամագրումը կենսական նշանակություն ունի, բայց դեռևս ամեն ինչ չէ:
“Անդամագրվածների թիվը կարևոր է, որովհետև դու գրավչությամբ ես նայում ապահովագրական ընկերություններին, ովքեր շարունակելու են մասնակցել և մրցել իրար հետ: Միևնույն ժամանակ այդ ընդգրկվածության նպատակները չեն նշանակում, որ դրանք քարացած են”,-ասել է նա:
Ըստ նրա` ավելի նշանակալի քայլը այն է` արդյոք բավարար երիտասարդ և առողջ մարդիկ են ընդգրկված, որպեսզի ծածկեն ավելի տարիքով անդամների համար առաջացած ծախսերը, ում ավելի բախտ է վիճակված եղել օգտվել բժշկական ծառայություններից:
“Դա այն բանալին է, որով կկարողանան ցածր պահել անդամավճարները”,-ասել է նա,-“Առայժմ Կալիֆորնիան ավելի ուժեղ է, քան շատ այլ նահանգներ` իր պոտենցիալ շուկան օգտագործելու առումով”:
Լին հայտնել է, որ Կալիֆորնիայում երիտասարդների ընդգրկումը դեռևս հասած չէ հնարավոր սահմանին, ինչի հետևանքով հնարավոր է մինչև 4 % ամսեկան վճարումների ավելացումամբողջ նահանգով մեկ:
Covered California-ն հրապարակել է իր ծրագրում մնացածների տվյալները, որտեղ ասվում է, որ 10-ից 9 անդամը ստանում է սուբսիդավորված ծառայությունների փաթեթ:
Ռասսայական և էթնիկ կտրվածքով տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Covered California-ի անդամների 37%-ը ամերիկացիներ են, 29%-ը լատինո, 23%-ը ասիացի և 2,4%-ը աֆրոամերիկացի: