Պատվաստումների մասին օրենքի դեմ պայքարի հերթական միջոցառումը տապալվեց

Երեխաների պատվաստումների մասին նոր օրենքին դեմ հանդես եկող ընդդիմադիրները  տեղեկացրել են, որ իրենք հավաքել են 228.000 միջնորդությունների ստորագարություններ` այդ օրենքի կիրարկումը բեկանելու մասին հանրաքվե անցկացնելու համար, սակայն այն դեռևս բավարար չէ  հաջորդ տարի ընտրական քվեաթերթիկում այդ հարցը ներառելու համար:

Ընդդիմադիրների հանրաքվեն անցկացնողներին անհրաժեշտ էր 365.880 գրանցված ընտրողների ստորագրություն մինչև երկուշաբթի, որպեսզի այս հարցը ներկայացվի պետական ընտրողներին 2016թ. նոյեմբեր ամսին:

Ընդդիմադիրների հանրաքվեի նպատակն էր տապալել այս տարվա հունիսին նահանգապետի կողմից ստորագրված օրենքը, որում դուրս էին թողնված անձնական համոզմունքներից ելնելով բացառությունները, որը թույլ կտար որոշ ծնողների խուսափել իրենց երեխաներին պատվաստելուց մինչև մանկապարտեզ գնալը:

Հանրաքվեի ձախողումը ուրախությամբ է ընդունել ասամբլեաի անդամ  Լորենա Գոնզալեզը /Սան Դիեգո/, ով այդ օրինագծի կողմնակիցներից էր: “Կալիֆորնիայի երեխաները և հանրային առողջությունը հաղթեցին”,- գրել էր նա Twitter-ում:

Հանրաքվեի առաջնորդները հայտնել են ստորագրությունների թվի մասին այն ժամանակ, երբ նրանք դիմել են նահանգի տեղական ընտրություններով զբաղվող կառույցներին, ովքեր իրենց սեփական հաշվարկները պետք է ամփոփեն մինչև Հոկտեմբերի 8-ը:

Շրջանային ընտրությունները կազմակերպող պաշտոնատար անձանց հետ հարցազրույցի ժամանակ պարզ դարձավ, որ որոշ շրջաններ` ներառյալ Մենդոսինո և Կոլուզա, միջնորդությունները ստացել են երեքշաբթի և ժամկետն անց լինելու պատճառով չեն ներառվել, որոշները տեղեկացրել են, որ ոչ մի ստորագրություն չի հավաքվել:

Հանրաքվեի առաջնորդներից մեկը` Շանոն Քրոները հրաժարվել է մեկնաբանություն տալ ցածր թվի մասին` ասելով, որ ինքը սպասում է շրջաններից պաշտոնական տեղեկատվության: Նա հայտնել է նաև, որ ամենաշատը ստացվել է Լոս Անջելեսից` 50.000 ստորագրություն:

“Ակնհայտ է, որ Լոս Անջելեսում մեծ թվով մարդիկ հավանություն չեն տալիս պատվաստումների մասին այս հակասահմանադրական օրենքին, որը ոտնահարում է ծնողի`սեփական երեխայի համար բժշկական որոշում կայացնելու իրավունքը”,-ասել է Քրոգերը, ով շահագրգիռ ծնող է և կրթության ոլորտի թերապևտ:

Ըստ նախատեսվածի` Կալիֆորնիայի պետքարտուղարի գրասենյակը պետք է փակցներ տեղեկություն շրջաններից ստացված ստորագրությունների թվերի մասին չորեքշաբթի կեսօրին:

Փաստորեն, հանրաքվեի բոլոր ջանքերը`  հնարավորինս արագ օրենքը բեկանելու, իզուր անցան: Չնայած օրենքի մասին դժգոհությունները շարունակում են օրհասական լինել Կալիֆորնիայի հազարավոր ծնողների համար, այն ուժի մեջ է և գործելու է` առանց բացառությունների:

Ա.Ս.