Կալիֆորնիայում ցածր եկամուտ ունեցող վարորդներին կտրվի մի շարք արտոնություններ` տուգանքները զեղչելու համար

NBC4 նորությունների սեպտեմբերի 30-ի թողարկման ժամանակ ներկայացվեց, որ Կալիֆորնիան մշակում է համաներման ծրագիր այն բնակիչների համար, ովքեր չեն կարողանում վճարել երթևեկության տուգանքները և դատական վճարները: Համաձայն ծրագրի` այն վարորդները, ովքեր ունեն հնարավորինս քիչ խախտումներ արած, կարող են վճարել տուգանքի  50 կամ 80 տոկոսը` կախված իրենց եկամուտներից:

Նահանգապետ Ջերիի Բրաունի կողմից  առաջ տարվող այս ծրագիրը, որը որդեգրված է որպես տարեկան բյուջեի մի մաս, ուժի մեջ է մտել 2015թ. սեպտեմբերի 30-ից և կգործի մինչև 2017թ. մարտի 31-ը:

Որոշ վարորդներ կարող են նաև դիմել  տուգանքների տարաժամկետ վճարման համար: Հարբած և սահմանված այլ տեսակի խախտումներ արած վարորդները իրավունք չեն ունենա դիմելու:

Քաղաքացիական գնահատման վճարները որոշ տուգանքների վրայից կհանվեն:

Միայն այն խախտումները, որոնք պետք է վճարվեին մինչև 2013թ. հունվարի 1-ը կարող են զեղչվել:

Բնակիչները, ովքեր ունեցել են վարորդական իրավունքներ, սակայն դրանց ժամկետները լրացել են, կարող են դիմել և վերականգնել այն:

2006թ.ից սկսած պետությունը կասեցրել է 4,8 միլիոն վարորդական իրավունքների ժամկետները այն բանից հետո, երբ վարորդները չեն կարողացել վճարել տուգանքները կամ ներկայանալ դատարան: Նրանցից միայն 83.000 վարորդական իրավունքներն են վերականգնվել:

Ժողովրդավարական նահանգապետի կողմից այս խթանը մտահոգություններ առաջացրեց օրենսդիրների և դատական կառույցների շրջանակներում`  համարելով,  որ այդպիսով Կալիֆորնիայի արդարադատության համակարգը շահույթ է հետապնդում փոքրամասնությունների և ցածր եկամուտ ունեցողների հաշվին:

Ճանապարհատրանսպորտային տուգանքներն ասնպասելիորեն մեծ արագությամբ աճել են տարիների ընթացքում և դատարանները այդ ժամանակահատվածում հենվել են այդ տուգանքների վրա, քանի որ տնտեսական ճգնաժամի պատճառով բյուջետային կրճատումներ են եղել:

20 տարի առաջ կարմիր գիծը հատելու համար տուգանքը կազմում էր $103, այսօր այն կազմում է մոտ $490, որը կարող է հասնել մինչև $800, եթե  չվճարվի ժամանակինկամ վարորդը չներկայանա դատարան:

Այս որոշումը գալիս է լրացնելու վերջին շրջանում ճանապարհատրանսպորտային օրենսդրության մեջ մի շարք փոփոխություններին, որոնք արվել են` ի նպաստ Կալիֆորնիայի բնակիչների աջակցության և իրավունքների պաշտպանության:

Ա.Ս.