Զգուշացեք, եթե T-Mobile-ի բաժանորդ եք. Ձեր անձնական տվյալները գողացված են

Հակերները գողացել են 15 միլիոն T-Mobile-ի հաճախորդի տվյալներ` ներառյալ Սոցիալական ապահովության  /Social Security/ համարները, բնակության հասցեները, ծննդյան տվյալները և այլ անձնական տեղեկատվություն:

Հակերները կարողացել են հասնել տեղեկատվությանը  կրեդիտների հաշվետվության գործակալության` “Էքսպերիան”-իմիջոցով, որը T-Mobile-ն օգտագործում է իր հաճախորդների կրեդիտները ստուգելու համար:

Էքսպերիանը հայտարարել է, որ T-Mobile-ի`  2003թ. սեպտեմբերի 1-ից մինչւ 2015թ. սեպտեմբերի 16-ը wireless ծառայության համար դիմած հաճախորդների տվյալները հնարավոր է, որ գողացված լինեն:

Էքսպերիանն ասել է, որ այդ “գողությունը” բացահայտվելուն պես իրավապահ մարմիններն անմիջապես տեղեկացվել են, և մինչ այսօր չկա որևէ ապացույց, որ տվյալներն անտեղի օգտագործվում են:

Ընկերությունները նշել են, որ վճարման քարտերի և բանկային տվյալների վրա դեռևս ոչ մի կերպ չի ազդել այս երևույթը:

Ելնելով ստեղծված իրավիճակից` T-Mobile-ն առաջարկում է իր հաճախորդներին գրանցվել 2 տարի անվճար կրեդիտի մոնիտորինգի ծառայության համար` Էքսպերիանին պատկանող  www.protectmyID.com/securityincident հասցեով: 

Ընկերությունը հայտարարել է, որ տուժած հաճախորդները պետք է զգոն լինեն “ինքնության գողության” նկատմամբ, ինչպես նաև ուշադիր հետևեն հատկապես այն էլեկտրոնային նամակներին, որոնք պահանջում են այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են Social Security-ի համարները, բանկային տվյալները և այլք:

Վերջին տարիներին “բարձր մակարդակի” հակերային հարձակումներ են եղել բիզնեսների և կազմակերպությունների վրա` վնասելով միլիոնավոր մարդկանց, այդ թվում Ashley Medison հանրահայտ կայքին, Sony Pictures-ին, Anthem բժշկական ապահովագրական ընկերությանը, Home Depot-ին, Target-ին, eBay-ին և ԱՄՆ Անձնակազմի կառավարման գրասենյակին:

Ըստ ինքնության գողության ռեսուրս կենտրոնի` անցյալ տարի ԱՄՆ կողմից հաղորդվել է մոտ 800 տյալների խախտումներ:

T-Mobile ԱՄՆ Inc. ընկերության գործադիր տնօրեն Ջոն Լեգերը հայտարարել է, որ իրեն շատ բարկացրել և մտահոգել է այս երևույթը և դրան կհաջորդի Էքսպերիանի հետ հարաբերությունների մանրակրկիտ ուսումնասիրությունը:

Ա.Ս. 

Աղբյուրը` www.nbclosangeles.com