Լոս Անջելեսի խորհրդի անդամներն ահազանգում են Սան Ֆերնանդոյի Հովտում հանցագործության և անօթևանության աճի մասին

Վկայակոչելով աճող հանցագործության և օրեցօր ավելացող անօթևանության մասին` Սան Ֆերնանդոյի Հովիտը ներկայացնող Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները կոչ են արել ուշադրությունը կենտրոնացնել հասարակական անվգանգության վրա` որպես այս պահին առաջնային խնդիրներից մեկը:

Նրանք իրենց խոսքում նշել են, որ հասարակական անվտանգությունը այսօր կարևորագույն դրույթներից է, և այն, թե ինչ քայլեր կարվեն այժմ այդ անվտանգությունն ապահովելու համար, մեծապես կազդի ինչպես  Հովիտի, այնպես էլ քաղաքի և ապագայի վրա:

Սան Ֆերնանդոյի Հովտի Առևտրաարդյունաբերական Պալատի կողմից կազմակերպված քննարկմանը ընտրված պաշտոնյաներին գործարար առաջնորդների կողմից հղված հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր աղքատությանը  և հանրային անվտանգությանը:

Նանսի Հոֆման Վանյեկը իր խոսքում նշեց. – “ Դա շատ լուրջ խնդիր է, որովհետև եթե ինչ որ մեկը գալիս է ձեր բիզնեսի համար և իրեն այդտեղ ապահով չի ազգում, նա այլևս չի գա”:

Այս տարվա սեպտեմբերի 19-ի դրությամբ բռնի հանցագործությունները Հովիտում աճել են 17 տոկոսով` համեմատած 2014թ.-ի հետ, և 10 տոկոսով աճել  սեփականության դեմ հանցագործությունը` համաձայն Հովիտի ոստիկանության բյուրոյի ներկայացրած տվյալների:

Հովիտի անօթևան բնակչությունը աճել է 8 տոկոսով վերջին երկու տարիների ընթացքում` 5216 մարդ`  համաձայն Լոս Անջելեսի Անօթևանների Ծառայություների փաստաբանի:

Քաղաքային խորհրդի անդամներն առաջարկել են մի քանի լուծումներ, որոնց իրականացումը, ըստ նրանց, բարդ է և լրացուցիչ վերլուծությունների կարիք ունի:

Մարտինեզը, ով ներկայացնում է Հովիտի կենտրոնական և արևելյան շրջանների մեծ մասը, նշել է, որ իր թաղամասում անօթևանների վրանները դառնում են ավելի ընդհանուր տեսարան, և որ նպատակահարմար էր ավելացնել ռեսուրսները այն մարդկանց համար, ովքեր իրականում դրա կարիքն ունեն և ուզում են:

“Բայց ինչ անել նրանց համար, որոնց թիվն, ի դեպ, շատ է, ովքեր չեն ուզում օգնություն, ավելին, մերժում են որևէ այլ բան անել, քան մնալ այդ չարտոնված տարածքներում:”,-ասել է նա,-“Իմ ընտրողներն իրավունք ունեն վայելելու զբոսայգիները, իրենց երեխաների հետ քայլելու դեպի դպրոց հանրային աջակողմյա ճանապարհներով, մինչդեռ այս պահին դա վտանգված է, պետք է մի բան մտածել` սրանք ամրագրելու համար”:

Հյուսիսարևելյան Հովիտը  ներկայացնող խորհրդի անդամ Միտչել Էնգլանդերը անվանել է անօթևանությունը ճգնաժամ, ասելով, որ չնայած մարդիկ մտածում են, որ խնդիրը աշխարհագրորեն մեկուսացված է քաղաքի կենտրոնից, այժմ որևէ համայնք պաշտպանված չէ դրանից:

Քաղաքային խորհուրդը երեքշաբթի օրը հայտարարել է անօթևանությունը տեղական հրատապ արտակարգ դրություն և խոստացել է տրամադրել մինչև $ 100 մլն այս խնդրի լուծման համար: Քաղաքի անօթևանության խնդիրն աճել է 12 տոկոսով 2013-ի համեմատությամբ:

Էնգլանդերը մատնացույց է արել վերջերս Նորթրիջում Սան Ֆերնանդոյի Հովտի Փրկարարական Առաքելության 90 տեղանոց ընտանեկան ապաստարանի բացումը` որպես անօթևանության դեմ պայքարի դրական քայլ: Սակայն քաղաքի ղեկավարությունը կարիք ունի զարգացնելու ապաստարանների, վերապատրաստումների, աշխատանքի տեղավորման, հոգեկան առողջության և կախվածության դեմ պայքարի ծառայությունները: “Դեռ շատ բան կա անելու”,-ասել է նա:

Էնսինոյի շրջանը ներկայացնող խորհրդի անդամը կոչ է արել հանցագործությունների տյալների  ճիշտ վերլուծություններ անելու, պարզելու համար ` ինչու տարիներ շարունակ կատարված այդքան աշխատանքը հանկարծ կտրուկ շրջադարձ կատարեց:

Հոֆման Վանյեկը, արձագանքելով բողոքին, նշել է,- “Չնայած նրան, որ Հովիտն այդքան մեծ է, շատ գործարարներ անտեսված են զգում իրենց, երբ քաղաքի ղեկավարությանն են հասցեագրում իրենց տարածաշրջանի հանրային անվտանգության և տնտեսական խնդիրները:”

“Մենք կարծես խորթ զավակ լինենք”,-ասել է նա:

Եվ այսպես, բարձրաձայնված խնդիրները, ունենալով լուրջ հիմնավորումներ, կարծես թե կոնկրետ լուծումներ դեռ չեն գտել, բացի նրանից, որ խոստացվել է գումարային հատկացումներ անել անօթևանության խնդրի կարգավորման նպատակով:

Այս հիմնախնդիրներն ունեն թե տնտեսական, թե սոցիալական, թե հոգեբանական, թե կրթական բնույթ: Բացի այն, որ աղքատության մշակույթում բնակվող այդ մարդիկ չեն գտնում իրենց խնդիրների լուծումները, ակմ չեն էլ ցանկանում գտնել,  այս երևույթն ուղղակիորեն ազդում է նաև տարածաշրջանի բնակիչների կենսագործունեության բոլոր ոլորտների վրա, մասնավորապես հարկ է առանձնացնել մատաղ սերնդի դաստիարակությունը նմանատիպ միջավայրում:

Այդ խնդիրներն  համամարդկային են, բոլոր երկրներն էլ այս կամ այն չափով բախվում են դրան: Հնարավոր չէ վերացնել անօթևանության կամ հանցագործության երևույթները, բայց հնարավոր է գոնե նվազեցնել դրանց բացասական հետևանքները և ազդեցություն համայնքի վրա:

Խնդրի լուծումը միայն պետական ատյանների և պաշտոնյաների վրա չէ, ինչպես ամեն հասարակական երևույթի դեպքում, ասյտեղ ևս անելիք ունենք նաև մենք:

Ի՞նչ է անում մեզանից յուրաքանչյուրն այս հարցում…ի վերջո վտանգվում է մեր և մեր երեխաների այսօրն ու վաղը:

Ա.Ս.