90 տարեկան հասակում մահացել է բեյսբոլի լեգենդ Յոգի Բերրան

Սեպտեմբերի  22-ին  90 տարեկան  հասակում  իր  մահկանացուն  է  կնքել ամերիկացի  հայտնի բեյսբոլիստ Յոգի  Բերրան: Նա  Բեյսբոլի  գլխավոր  լիգայի խաղացող  էր , ով  հայտնի  էր  որպես  լավագույն  քեթչեր,նա  եղել  է  նաև    աուտֆիլդեր: Այնուհետև     հաջորդել  է մարզչի  և  սպորտային  մենեջերի  կարիերան: Նա  իր  ամբողջ սպորտային  կարիերայի  ընթացքում  խաղացել  է << Նյու  Յորք  Յանկիզ>>  ակումբում:

Յոգի  Բերրան  պատմության  մեջ  այն  չորս  բեյսբոլիստներից  մեկն էր, ով  երեք  անգամ  արժանացել  է  Ամերիկյան լիգայի  լավագույն  խաղացողի  տիտղոսին: Բացի  լավ  խաղացող  լինելուց,  Բերրան  նաև  հրաշալի  մարզիչ  էր, նա գլխավորել  է  ինչպես Ամերիկյան թիմը, այնպեսև  Ազգային  հավաքականը : 

Ա.Ս.