Amazon-ի նոր էժան պլանշետները. գնիր 5 հատ, 6-րդը ստացիր անվճար

Amazon-ը ներկայացրել է պլանշետ-համակարգիչ, որն արժե մոտավորապես $ 50` սպառողին հրապուրելով և առաջարկելով Apple I Pad-ից մատչելի մի ապրանք:

Նոր 7դյույմանոց Fire պլանշետը թողարկվել է հինգշաբթի և վաճառվում է $ 49,99, այսինքն ավելի մատչելի, քան ամենաէժան  iPad,  iPad Mini 2, որն արժե $269:

Դա նաեւ ավելի էժան է, քան Fire HD 6`  Amazon- ի ամենամատչելի պլանշետը ներկայումս շուկայում, որի արժեքը $ 99.99 է:

Amazon-ն ասում է, որ այս պլանշետը երկու անգամ ավելի ամուր է iPad-ից:

Amazon-ն առաջարկում է 6 պլանշետը 5-ի արժեքով` $249,95` ակնկալելով, որ այն ավելի շատ կգնեն ընտանիքները: Այս ակցիայի նպատակն է շահագրգռել սպառողներին և քաջալերել նրանց օգտվելու  Amazon-ի ապրանքներից և ծառայություններից :

Նոր պլանշետները գալիս են տոնական շրջանում և անմիջապես այն բանից հետո, երբ Amazon-ը աշխատանքից հեռացրեց առաջին սմարթֆոների վրա աշխատող իր մոտ մեկ տասնյակ ինժեներներին:

Թողարկվելով 2014թ. հուլիսին` Fire հեռախոսները ամեն ինչ ունեին, սակայն շատ շուտ “անհետացան”, նրանք չկան այլևս նույնիսկ Amazon-ի կայքում: Ընկերությունը մոտ $ 170 միլիոն վնաս է կրել:

Բացի Fire պլանշետներից, այսօր Amazon-ը հայտարարել է նաև Fire TV-ի մասին:

Ա.Ս.