Միջազգային Օլիմպիական Կոմիտեն /հետայսու` ՄՕԿ/ այսօր հայտարարել է, որ ստեղծված է 2024թ.Օլիմպիական Խաղերը կազմակերպելու համար հայտ ներկայացրած քաղաքների ուժեղ մրցակցային դաշտ:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոս ամսին ՄՕԿ-ին հայտ էր ներկայացրել նաև Լոս Անջելեսը:
Ինչպես և սպասվում էր, Լոս Անջելեսը ճանաչվեց Միացյալ Նահանգների կողմից ներկայացված վերջնական մրցութային քաղաք:
Այսօր ՄՕԿ-ը ներկայացրել է հավանական մրցակից թեկնածու քաղաքների ցանկը: Եվ այսպես 5 քաղաքներն են` Բուդապեշտ /Հունգարիա/, Համբուրգ /Գերմանիա/, Լոս Անջելես /ԱՄՆ/, Փարիզ /Ֆրանսիա/ և Հռոմ /Իտալիա/: Այս 5 քաղաքները կմրցեն, թե ով է հյուրընկալելու 2024թ. Օլիմպիական Խաղերը:
Մրցույթն անց է կացվելու ըստ նախապես տրված հայտարարագրերի, որի վերջնաժամկետը երեկ կեսգիշերն էր:
Ի սկզբանե Լոս Անջելեսը զիջում էր Բոստոնին` 2024թ. Ամառային Օլիմպիական Խաղերում ԱՄՆ-ի ջահը կրելու համար, սակայն հետո առաջատար քաղաքը դուրս է եկել մրցակցությունից այն բանից հետո, երբ տեղական հարկ վճարողները կշտամբել են` հաշվի առնելով պոտենցիալ ծախսերը:
Սեպտեմբերի 1-ին ՄՕկ-ը պաշտոնապես հայտարարել է, որ Լոս Անջելեսը կլինի ԱՄՆ կողմից հյուրընկալող հավանական թեկնածու քաղաքը:
Խաղերը մոտավորապես արժենալու են $ 4 միլիարդ, սակայն քաղաքապետ Էրիկ Գարսետին հայտարարել է, որ Լոս Անջելեսն այնքան հյուրընկալ է, որ քաղաքապետարանը կկարողանա նույնիսկ փոխարենը եկամուտ ապահովել:
Երեկ, երբ ներկայացվել են վերջնական փաստաթղթերը և հայտագիրը, Լոս Անջելես 2024-ի նախագահ Քեսի Ուոսերմանը ասել է.
“Օլիմպիական խաղերը մեր քաղաքի “երակներում” են, որովհետև մենք ամեն օր վերապրում ենք 1932-ի և 1984-ի խաղերի դրական հուշերը: Լոս Անջելեսը համագործակցել է Օլիմպիական շարժման հետ համատեղ պատմության վճռորոշ պահերի և մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ լինել Խաղերի կարևոր դերակատար մոլորակի մարդկության և սպորտի ամենամեծ տոնակատարության ժամանակ”:
Հաղթողը կհայտարարվի մյուս տարի` ՄՕԿ-ի 130-րդ նստաշրջանի ժամանակ` Պերուի Լիմա քաղաքում: