Փորձելով ապահովել Լոս Անջելեսի աշխատողներին քշել ավելի շատ էլեկտրական մեքենաներ` Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին հայտարարել է, որ այս ֆինանսական տարում քաղաքը կվարձակալի 160 էլեկտրական մեքենաներ:
4 քաղաքային բաժիններ` Ոստիկանությունը, Հրշեջ կայանը, Ընդհանուր ծառայությունները, Ջրի և հոսանքի բաժինը, կվարձակալեն 160 մարտկոցով էլեկտրական մեքենաներ: Բացի այդ, Ջրի և հոսանքի, ինչպես նաև Ընդհանուր ծառայությունների բաժինները կվարձակալեն 128 հիբրիդ էլեկտրական մեքենաներ:
Քաղաքն այժմ փորձում է կազմակերպել մեքենաների վարձակալման /լիզինգի/ մրցութային գործընթացը: Ներկայումս քաղաքի տրանսպորտային միջոցների 2,5 տոկոսը էլեկտրական է: Գարսետին ցանկանում է, որ մինչև 2025թ. քաղաքի գնված տրանսպորտային միջոցների 80 տոկոսը լինեն էլեկտրական մեքենաներ:
Քաղաքապետը նշել է, որ պատրաստվում է այս շաբաթ Լոս Անջելեսում կայանալիք ԱՄՆ-Չինաստան կլիմայի առաջնորդների վեհաժողովին հայտարարել այդ մասին, հայտարարությունը ուշադրոթւյունը կկենտրոնացնի արտանետումների նվազման թեմայի վրա, ի թիվս այլ թեմաների:
Իր հայտարարության մեջ Գարսետին նշել է,- “Այսօր մենք անում ենք ևս մեկ կարևոր քայլ` ԱՄՆ-ի ամենակայուն քաղաքներից մեկը դառնալու համար”:
Վարձակալման այս հայտարարությունը Գարսետիի կողմից մեծ խթան է հասնելու մի շարք բնապահպանական մանդատների Լոս Անջելեսում, այդ թվում ջերմոցային գազերի արտանետման նվազեցումը 80 տոկոսով մինչև 2050 թվական և տեղական ջրի օգտագործման նվազեցումը 20 տոկոսով մինչև 2017 թվական:
Տարիներ շարունակ այլ քաղաքներ հմտորեն օգատգործում են ծրագրեր, որոնք օգնում են նվազեցնել կառավարական մարմինների կողմից շահագործվող մեքենաների թիվը ճանապարհների վրա: Լոս Անջելեսում հասունացել է ածխածնային հետքերը կրճատելու ժամանակը, մանավանդ այժմ, երբ քաղաքի բնապահպանությունը վտանգված է` շատ տաք օրերը, անզիջում երաշտը և ապոկալիպտիկ հրդեհները ազգային ուշադրության կենտրոնում են: Կանաչ մեքենաների թվի ավելացումը չի լուծի ամեն հարց, սակայն այն ևս մի քայլ է դեպի ճիշտ ուղի:
“Մենք բոլորս շոգում ենք այսօր”,-ասել է Գարսետին,-“քանի որ սրանք ամենաթեժ տարիներն են մինչ այժմ գրանցված, և եթե մենք` որպես մարդկային էակներ, որպես կառավարություն, որպես քաղաք, որևէ քայլ չձեռնարկենք, սա կարող է դառնալ նոր ստանդարտ: Այսուհետ ստիպված կլինենք ըդնունել այդ տապը որպես նորմալ”:
Ա.Ս.