Չնայած բազմաթիվ տարաբնույթ խոսակցություններին, Apple ապրանքանիշն արդեն հայտարարել է ամենասպասված ամենամյա հավաքի` այս անգամ iPhone 6s-ի ներկայացման ամսաթիվը. արդեն սեպտեմբերի 9ին Թիմ Քուկը նորից բեմ դուրս կգա նոր iPhone-ը մեզ ներկայացնելու համար:
Հրաշալի է միջոցառման հրավիրատոմսի գաղափարը. «Սիրի, հուշիր ինձ» հարցին ձայնային օգնականը պատասխանում է. «Ստիպված եք սպասել մինչև ամսի 9-ը: Հաստատ փոքր ժամանակ նվերները ժամանակից շուտ էիք ուզում բացել, չէ՞» :
Միջոցառումն անց կկացվի «Bill Graham Civic Auditorium»-ում, որը կարող է տեղավորել 7000 մարդ: Ստացվում է, որ Apple -ը պատրաստում է մեծ անոնս: Արդյո՞ք միայն iPhone 6s և 6s Plus հեռախոսների ներկայացում է սպասվում մեզ, թե՞… Կիմանանք սեպտեմբերի 9-ին:
Այսօր արդեն հայտնի է, որ բացի նոր հեռախոսներից Apple-ը պատմելու է նոր տեխնոլոգիաների մասին, ներկայացնելու է Appstore-ի ծրագրերի օգտագործման վիճակագրությունը և ցույց է տալու նոր iOS-ը:
Ըստ ավանդույթի, ուղիղ մեկ շաբաթ անց կհայտարարվի Apple iPhone 6S/6S Plus-ի վաճառքի սկիզբը: Այդ շաբաթվա ընթացքում բոլոր ցանկացողները կարող են իրենց նախնական պատվերները կատարել, որպեսզի հետո հնարավորություն ունենա անհերթ այն ստանալու:
Apple-ի ամբողջ ներկայացումը կարող եք դիտել առցանց պաշտոնական Apple.com կայքում:
Հասմիկ Խաչատրյան