Կյանքից վաղաժամ հեռացել է իրավաբան Վիգեն Բերջիկյանը

Իր գործունեության 20 և ավելի տարիներին նա իր գիտելիքն ու փորձը ծառայեցրել է ոչ միայն իրեն դիմած անհատներին, այլ նաև Գլենդելի հայ համայնքի խնդիրների լուծմանը աջակցելու համար: Իր տեսակով նա կարողացել է շահել բոլորի սրտերը, հասնել իր օգնության կարիքն ունեցողներին: Վիկեն Բերջիկյանը մեծ հարգանք և ճանաչում է վայելել հայ համայնքում: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին: Ձեր մխիթարությունը նրա արած բարիքների արդյունքներն են, բարի համբավն ու սերը, որ շարունակելու է նա վայելել հավիտենական կյանքում:

Ա.Ս.