Սան Դիեգոյի փրկարարները պատվիրել են փակել Լա Յոլա լողափը երկայնքով մեկ շաբաթ օրը կեսօրից` մոտակայքում 2,5-3 մետր երկարությամբ տափակագլուխ շնաձկան հայտնվելու մասին լուրը հաստատելուց հետո:
Այսօր կեսօրին, ժամը 1-ի սահմաններում փակված լողափը փակ կմնա 24 ժամ` Լա Յոլայից դեպի Սքրիպ Փիեր: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Լողորդները և մյուս մարդիկ, ովքեր եկել էին հանրահայտ լողափ ամառային այս հեղձուցիչ տապից պատսպարվելու համար, ստիպված եղան արագ դուրս գալ ջրից և հավաքել իրենց իրերը ափից այն բանից հետո, երբ փրկարարները հայտնեցին վտանգի մասին:
Իշխանությունները հայտնում են, որ տուժողներ չկան, չնայած որ շնաձուկը շատ ագրեսիվ պտտվել է կայակների խմբի շուրջբոլորը:
«Շնաձուկը համառորեն հետևել է կայակների խմբին մինչև նրանց ափ հասնելը, վերջին անգամ երևացել է Լա Յոլլա ափի հարավային վերջնամասում` Ավենիդա Դե Լա Փլայայում` կայակների համար նախատեսված թույլատրելիության գոտու մոտ»,– հայտնել է Սան Դիեգոյի հրդեհների և փրկարարության վարչության խոսնակ Լի Սուանսոնը:
Շնաձկան հայտնվելու մասին առաջինը հայտնել են կայակները, և փրկարարները, տեսնելով նրանց ուղարկած ձայնագրությունը, անմիջապես պատվիրել են փակել լողափը:
Սուանսոնը նշել է նաև, որ փրկարարները կապ են հաստատել Սքրիփսի օվկիանոսագիտության ինստիտուտի ծովային կենսաբան Էնդի Նոսալի հետ, ով հաստատել է, որ շնաձկան չափերը, տեսակը և վարքագիծը հուշում են, որ արդարացված է լողափը փակելու հրահանգը: