ՍՈԽԸ՝ ԲԱՐԱ՜Կ-ԲԱՐԱ՜Կ, ԿՐԱԿԸ` ՄԱՐՄԱ՜ՆԴ-ՄԱՐՄԱ՜ՆԴ

 Վերջերս,  հանրության աչքից հեռու,  Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտնվել էր Լոս Անջելեսում՝  հատուկ իր համար մեծահարուստների կողմից կազմակերպված  ճաշկերույթին: Այդ հավաքի մասին պատմող մի քանի րոպեանոց ռեպորտաժը ցուցադրվեց  ARTN SHANT հեռուստատեսությամբ:

   Արա Աբրահամյանի հերթական «հայտնության» նպատակը ակնհայտ էր.  եկել էր հանդիպելու համայնքի մեծահարուստներին՝ վերջիններիս համոզելու համար, որ լոսանջելահայությունը ևս պետք է անցնի իր կուրացիայի տակ:  Համոզելու համար Աբրահամյանն ընտրել էր արևմտահայության՝ կերակուր պատրաստելու հատնի եղանակը՝ սոխը բար՜ակ բար՜ակ, կրակը՝ մարմա՜նդ մարմա՜նդ, սակայն ռուսական սալի պատրաստման զուգորդումով:

 Ի դեպ՝  ծննունդով Մալիշկայի Արայիկը, նույն ինքը՝ Մոսկվայի Արան,  այդ բաղադրատոմսը արդեն հինգ անգամ  տարել ու բերել  է Լոս Անջելես, սակայն  ոչ մեկը ցանկություն չի ունեցել այն «համտեսելու»:  Նրա միակ նպատակն է դառնալ ալամ աշխարի հայերի միության նախագահ՝ մտահղացում, որին միշտ  լոսանջելեսահայությունը դեմ է եղել՝ չընկալելով եւ չընդունելով այս օդիոզ կերպարին:  

     Ճաշկերույթի ժամանակ իր ելույթում Ա.Աբրահամյանը նշել է, որ «….Այն,  ինչը որ մենք ունենք, դա  մեր ազգի, մեր հայրենիքի, պետության  համար բավարար չէ: Փողը խնդիրներ չի լուծում, փողը ՝ լրացուցիչ մեխանիզմ է  արագացնելու, խնդիրները լուծելու»: Ռուսաստանցի գործարարը փաստում է, որ  ներկայումս Ամերիկայի Միացյալ նահանգներում չկա այնպիսի կազմակերպություն, որ կմիավորի  ամերիկաբնակ ողջ հայությանը,  և որպես կառույց  նրա շահերը կներկայացնի ամերիկյան կառավարությանը…»:    

   «Պա՛հ, պա՛հ, պա՛հ, այդ ինչքան է  մտածում Մոսկվայի Արան մեր մասին:  Այսքան տարի չկա այդպիսի կազմակերպություն, լոսանջելեսահայությունը վա՞տ է ապրում: Ինչ է արել Ռուսաստանի հայերի համար, որ հիմա լոսանջելեսահայության գլխին ֆեոդալություն է ուզում անել»,- ասում են շատերը:

   Նշենք, որ  տարիներ շարունակ հանրությունը մամուլով տեղեկացել է,  որ Ռուսաստանում բնակվող  հայերը միշտ դժգոհել են Ռուսաստանի հայերի միության նախագահից, ասելով. «…. երբ  գնում ենք իր «դուռը», անգամ ներս չի թողնում, ուր մնաց մեր խնդիրների մասին  լսի ու փորձի օգնել:  

      Ռուսաստանի Հայերի միության և Համաշխարհային Կոնգրեսին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ այս այցի ընթացքում, Լոս Անջելեսում,  Արա Աբրահամյանը ձեռք է բերել գրասենյակ՝ իրեն արդեն համարելով  Լոս Անջելեսի Հայերի  միության նախագահ,    նշանակել է ներկայացուցիչ մի երգչի, որին  դեռևս երկու տարի առաջ էր «ընտրել»՝ ուղարկելով Լոս Անջելես՝  որոշ հարուստ մարդկանց համոզելու, որպեսզի «ներծծվեն» Արայի «ռուսական գծի» մեջ:

      Զարմանալի է, որ  ռուսաստանցի  մեծահարուստ Արա Աբրահամյանը մեծ հույսեր է կապում սփյուռքում բնակվող 1Օ միլիոն հայության հետ,  այնինչ՝ հայտնվելով  Լոս Անջելեսում, անգամ  ցանկություն չունեցավ հանդիպելու համանքի ժողովրդի  հետ: Այն է՝ արհամարհեց  իր քրտինքով մի կտոր հաց վաստակող սփյուռքահայությանը:

   Որքան էլ «միստր» Աբրահամյանը  փորձի իրեն «հռչակել»  ալամ աշխարհի հայերի միության նախագահ, միևնույնն է, բան դուրս չի գա՝  առաջնորդվելով անգամ  իր մշակած ռուսական սոխը` բարակ բարակ, կրակը` մարմանդ մարմանդ բաղադրատոմսով:  

  «Դերեվյանի պարենը» կարծում է, թե «տիրանալով» 10 միլիոն հայությանը, կարող է առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում:  Չարաչար սխալվում է: 

 

   Հ.Գ.  Առաջնորդվելով չարյաց փոքրագույնը  կարգախոսով՝  ավելի լավ է մեր ցողունված նախագահը, քան՝ ռուսական վերանախավով շնչող Մոսկվայի Արան: 

Գայանե Մանուկյան