Ինչպես նշել էինք նախորդ հրապարակման մեջ` Կալիֆորնիայի օրենսդիրների կողմից մշակվել և հաստատվել են շուրջ 900 օրենքներ, որոնք կիրարկվելու են 2015 թ.ից սկսած: Նախորդիվ հրապարակել էինք տարբեր աղբյուրներով “առաջնային” դասակարգված մի շարք օրենքներ /2015 թ. Կալիֆորնիայի կարևորագույն օրենքները. Մաս 1/:
Շարունակում ենք ներկայանցել ամենակարևոր օրենքներից մի քանիսը: Եվ այսպես`
Դպրոցի ուսումնական ծրագրերում Հայկական եղեռնի թեմայի ներառումը (AB659). Օրենքը խրախուսում է կրթության պետական տեսչությանը հայկական եղեռնի մասին նյութեր պատրաստել և ներդնել պատմության, սոցիալական գիտությունների ուսումնական պլանների շրջանակներում, որոնք արդեն պարունակում են քաղաքացիական իրավունքի, մարդու իրավունքի, բռնության, Հոլոքոստի մասին նյութեր:
Սմարթֆոնները “սպանող” պարտադիր փոխարկիչներ(SB962). Կանխելու համար օրեցօր շատացող բջջային հեռախոսների գողության դեպքերը` ըստ օրենքի 2015թ. հուլիսի 1-ից հետո արտադրվող և վաճառվող յուրաքանչյուր սմարթֆոն կներառի “տեխնոլոգիական լուծում”, որը թույլ կտա սմարթֆոնի սեփականատիրոջը արգելափակել այն, եթե սմարթֆոնը իր տիրապետության տակ չէ:
Ներգաղթի հետ առնչվող վրեժի արգելում(AB2751). Օրենքն ընդլայնում է ներգաղթային աշխատողների պաշտպանությունը իրենց գործատուներից, ովքեր սպառնում են կեղծ զեկույց ներկայացնել պետական և դաշնային կառույցներին` ի պատասխան այն բանի, եթե ներգաղթային աշխատողները դիմեն աշխատանքային իրավունքի պաշտպանության համար, օրինակ` չվճարված աշխատավարձի համար բողոքարկելը և այլք:
Ալկոհոլի փորձարկման միջոցառումներ (AB520/AB1989). AB 520 ընդլայնում է սահմանները, թե ով կարող է կազմակերպել գինու և այլ ոգելիչ խմիչքների ցուցադրական համտեսման միջոցառումներ մանրածախ առևտրի վայրերում, հստակեցված են նաև որոշ սահմանափակումներ: AB1989 –ը թույլատրում է գինեգործության և գարեջրագործության դասընթացներում ընդգրկված ուսանողներին համտեսել/փորձարկել իրենց արտադրանքը:
Կոկաինի համար տուգանքի նվազեցում(SB1010). Օրենքը նվազեցնում է տուգանքներն այն մարդկանց համար, ովքեր դատապարտվել են կոկաին պահելու կամ վաճառելու համար` դարձնելով այդ տուգանքները համարժեք փոշի կոկաինի հետ կապված հանցագործության պատճառով դատապարտվածների համար սահմանված տուգանքին:
Պոտենցիալ վտանգավոր անհատների վերահսկողություն(SB505). Օրենքը պահանջում է օրենսդիր կառույցներին ներդնել գրավոր քաղաքականություն այն մարդկանց սոցիալական ստուգումների համար, ովքեր կարող են վտանգավոր լինել իրենց և դիմացինների համար: Օրենքը նաև պահանջում է, որ այդ ծրագրերում խրախուսվի Նահանգի հրազենային ռեգիստրների ուսումնասիրությունը` տեսնելու համար արդյոք այդ անհատները տիրապետում են հրազեն օգտագործելու հմտություններին:
Հիվանդանոցային անաչառ գնագոյացում (SB1276). Օրենքը թույլատրում է ցածր եկամուտ ունեցող Կալիֆորնիայի բնակիչներին ընդգրկվել “ողջամիտ վճարման պլան”-ում, եթե նրանք ստանում են հիվանդանոցային ծախսերի հաշիվը այս օրենքի շրջանակներում: Վճարումները կսահմանվեն իրենց կենցաղային ծախսերից հետո մնացած եկամուտի 10 տոկոսի չափով:
Շարունակելի
Ա.Ս.
Աղբյուրներ` http://ww2.kqed.org/, http://www.nbclosangeles.com/, http://www.mollaeilaw.com/.