2015թ. Կալիֆորնիայի կարևորագույն օրենքները. Մաս 1.

2015թ. Կալիֆորնիայի կարևորագույն օրենքները. Մաս 1.

Կալիֆորնիայի օրենսդիրները մշակել և ընդունել են շուրջ 900 օրենքներ, որոնք ուժի մեջ են մտել 2015 թ.ին: Օրենքներից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ առնչվում է Կալիֆորնիայի բնակիչների կենսագործունեության որևէ ոլորտին, հետևաբար հանրությանը մատչելի և հասանելի դարձնելու նպատակով դրանցից առանձնացվում են ամենակարևորները:

Տարբեր տեղեկատվական կայքեր տարբեր դասակարգումներ են տալիս այդ օրենքների վերաբերյալ` սահմանելով տարվա կարևորագույն 10, 12, 14 կամ ավել օրենքները: Ստորև ներկայացվում են բոլոր դասակարգումներում ընդգրկված օրենքների մի մասը` համառոտ նկարագրությամբ:

Էմիգրանտների վարորդական իրավունքի մասին (AB60). Շարժիչային տրանսպորտային միջոցների բաժինները պարտավոր են ապահովել օրինական կացության իրավունք չունեցող անձանց վարորդական իրավունքով, եթե նրանք համապատասխանում են սահմանված մյուս չափանիշներին` ունեն անձը հաստատող որևէ փաստաթուղթ, 16 տարին լրացած է, կարողանում են հանձնել համապատասխան թեստերը:

Ստորերկյա ջրերի կառավարման կանոններ (SB1168). Պահանջվում է տեղական ջրային կառույցներին կառավարել, թե որքան ջուր է դուրս բերվում հորերից, կազմել կայունացման ծրագրեր և իրականացնել ջրաչափերի աշխատանքի և տուգանքների վճարման մոնիթորինգ:

Պլաստիկ տոպրակների արգելքը (SB270). Մթերային խանութներում և  այնպիսի սուպերմարկետներում, ինչպիսիք են Թարգեթը /Target/, Ուալմարտը /Walmart/ սկսած հուլիս ամսվանից և դեղատներում սկսած 2016 թ.-ից պետք է դադարեցվի իրերի փաթեթավորումը մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներով և օգտագործեն թղթե տոպրակներ` գանձելով 10 ցենտ դրա համար: Օրենքը չի տարածվում մրգերի, բանջարեղենի, մսի տոպրակների վրա:

Պարտադիր վճարում հիվանդության օրվա համար (AB1522). Սկսած հուլիսի 1-ից` յուրաքանչյւր ոք, ով աշխատում է արդեն 30 օր և  ավելի, կարող է ունենալ նվազագույնը 3 վճարվող “հիվանդության օր”, եթե օրենքով սահմանված կարգով դեռևս չունի “հիվանդության օր” վերցնելու իրավունք: Աշխատողները կարող են վերցնել “հիվանդության օր” աշխատանքի անցնելուց հետո` 90-րդ օրվանից սկսած:

Սեռական բռնության իրավունքներ (SB 926). Երեխաները, ովքեր պնդում են, որ ենթարկվել են սեռական բռնության, կարող են մինչև իրենց 40 տարեկան դառնալը դիմել փոխհատուցման համար` սկսած 28 տարեկանից:/Տարածվում է միայն 2015թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո կատարված հանցագործությունների վրա/:

Աշակերտների սեռական բռնության համար ուսուցիչների հեռացումը(AB215). Ավելի հեշտացնում է դպրոցների գործը` աշխատանքից ազատելու աշակերտներին սեռական բռնության ենթարկած ուսուցչին: Օրենքը ներկայացվել է այն բանից հետո, երբ Լոս Անջելեսի տարածաշրջանի դպրոցներից մեկի խորհուրդը դժվարություն ունեցավ աշխատաքնից ազատելու մի ուսուցչի, ով սեռական բռնության էր ենթարկել աշակերտին` խորհրդում ընդունված աշխատանքից ազատելու քաղաքականության դրույթների ոչ լիարժեք լինելու պատճառով:

Աշակերտների պատժի սահմանները(AB420). Նախագիծը, որը սահմանում է այն վարքագծային դրսևորումները որոնց պատճառով աշակերտները կարող են արտաքսվել կամ կարող է կասեցվել նրանց որոշակի գործունեությունը դպրոցում, ամբողջությամբ կներդրվի 2018թ.:

Մերսման սրահների վերահսկողությունը(AB 1147). Տեղական կառավարման մարմինները ստանում են ավելի մեծ վերահսկողության իրավունք այն մերսման սրահների գործունեության համար, որոնք կարող են օգտագործվել որպես սեռական թրաֆիկինգի դաշտ:

Ատրճանակի սեփականատերերի բարեկեցության/սոցիալական ստուգում (SB 505). Պահանջում է իրավապահ մարմիններին խրախուսել իրենց սպաներին ատրճանակ ունեցողների դեպքում բարեկեցության/սոցիալական ստուգումների ժամանակ ուսումնասիրել ատրճանակի  սեփականության գրառումները:

Ընտանի կենդանիները ռեստորանում(AB1965). Թույլատրում է ընտանի կենդանիների մուտքը ռեստորանների բացօթյա տարածքում` համապատասխան պայմանների առկայության դեպքում:

Uber, Lyft ապահովագրություն(AB2293). Նախատեսվում է, որ Uber եւ Lyft , ինչպես նաև նմանատիպ գործունեություն ծավալող մյուս ընկերությունները պետք է ունենան ապահովագրություն այն ժամանակ, երբ բացվում է իրենց ծրագիրը և դեռ չեն ընդունել զանգ: Այս ժամանակահատվածի ապահովագրական գումարը պետք է լինի առնվազն $ 50,000 մեկ անհատական եւ $ 100,000 ընդհանուր առմամբ մեկ միջադեպի համար մարմնական վնասվածքի դեպքում, եւ $ 30,000 համար գույքային վնասի համար: պահանջվում է ունենալ նաև լրացուցիչ $ 200,000: Օրինագիծը նաեւ կոչ է անում ապահովագրական ընկերություններին մշակել և առաջարկել փաթեթներ` հարմարեցված հատուկ այս ընկերությունների վարորդների համար, մի բան, որը գոյություն չունի եւ այժմ ստիպում է բազմաթիվ վարորդներին գաղտնի պահել իրենց այդ աշխատանքը:

Շարունակելի…

Ա.Ս.

Աղբյուրներ` http://ww2.kqed.org/, http://www.nbclosangeles.com/, http://www.mollaeilaw.com/.