Զգուշացեք, ոստիկանությունն է…

Զգուշացեք, ոստիկանությունն է…

Ինչպես հայտնում է Գլենդելի Ոստիկանությունը` այսօր/շաբաթ/  երեկոյան և վաղը/կիրակի/ առավոտյան Գլենդել և Բրբանք քաղաքներում սթափության անցակետեր են տեղադրվելու` կասեցնելու համար գինովցած վիճակում ավտոմեքենա վարելը:

Ըստ Ոստիկանության` այս միջոցառման նպատակն է ճանապարհները զերծ պահել հարբած վարորդներից և կանխել դժբախտ պատահարներն ու մահացու դեպքերը:

Անցակետերի տեղադրման հասցեները հրապարակված չեն:

Հաջորդ նմանատիպ միջոցառումը նախատեսված է անցկացնել նույն քաղաքներում սեպտեմբերի 4ին:

Եղեք պատասխանատու ձեր և դիմացինի կյանքի համար:

Լյուդմիլա Գրիգորյան

Աղբյուրը` www.glendalenewspress.com