ԱՄՆ նախապատրաստվում է նախագահական ընտրությունների. Քլինթոնի ցուցանիշներն անկում են ապրում…

20 Օգոստոս, 2015

Ինչպես հայտնում է “Ամերիկայի ձայն” ռադիոկայանը` ըստ նոր հարցումների դեմոկրատական կուսակցությանը հարող ընտրողների միայն 47 %-ն է աջակցել կուսակցության կողմից Հիլլերի Քլինթոնի` իբրև նախագահի թեկնածուի առաջադրմանը, ինչը 9 %-ով պակաս է հուլիս ամսին արված հարցումներից: Փոխարենը նրան ամենամոտ կանգնած դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդրեսը 10 %-ով ավելի ձայներ է ստացել, նախկինում գրանցված իր 19 %ի դիմաց: Քլինթոնը հանրապետական թեկնածուների քննարկման հիմնական թիրախն է, նրա կողմից անձնական էլեկտրոնային փոստի օգտագործումը պաշտոնավարության շրջանում դարձել է քննադատության հիմնական առարկան:

“Ես ընդունում եմ, որ նամակագրությունն անձնական փոստից, այդ պահին եղել է ժամանակավրեպ, սակայն ամեն բան եղել է օրենքի սահմաններում: Պաշտոնյաները անձնական փոստ բազմիցս կիրառել են այդ նպատակներով և ինձանից առաջ, և նույնիսկ այժմ”,- իր ելույթում ասել է Քլինթոնը: 

ԱՄՆ-ի Հակահետախուզության գործակալությունների պաշտոնյաները բացահայտել են Քլինթոնի անձնական փոստից ուղարկված 305 էլեկտրոնային նամակներ, որոնցում պարունակվել են գաղտնի տեղեկություններ: 

CNN ORC-ը իրականացրել է հարցումներ, որին մասնակցել են 1001 ամերիկացի, հարցումն ունի 3 % սխալմունքի հավանականություն: Հարցվածների 56 %ը կարծում է, որ ՀԻլլերի Քլինթոնը սխալ է արել, մինչդեռ մարտ ամսին հարցվածների 51 %ն էր այդպես կարծում: Ըստ հարցումների` ամերիկացի ընտրողների 44 %ն է համակիր Քլինթոնին, իսկ 53 %ը դեմ է նրան, սա 2001թ.ից ի վեր վատագույն ցուցանիշն է իր համար: Այս տարի հուլիսին նա 45 % համակիր ուներ և 48 ընդդիմադիր: Դեմոկրատների 61 %ը հայտնել է, որ վստահում է Քլինթոնին արտաքին քաղաքականության հարցերում: 

Աղբյուրը` “Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից” հեռարձակում:

Ա.Ս.