Ամուրի Կոմսոմոլսկում արջը փորել է գերեզմանը և հանգուցյալի դին քարշ տվել անտառ, հայտնում է Komcity.ru-ն:Արջը, որը շաբաթվա սկզբին գերեզմանից հանել էր դիակը, հայտնաբերվել ու սպանվել է, իսկ հանգուցյալի մարմինը չի գտնվել: Այս մասին հայտնել է Խաբարովսկի շրջանի բնապահպանության նախարարության կենդանիների պաշտպանության բաժնի ղեկավար Յուրի Կոլպակը:«Այն, որ արջը կվերադառնա, հնարավոր է եղել ենթադրել, այդ գազանները, կուշտ սնվելով, կարող են կրկին ու կրկին վերադառնալ»,- ասել է նա:Իսկ գերեզմանոցի մոտակայքում արջեր նկատվել են նաև նախկինում, սակայն նրանց՝ գերեզմանոց մտնելու փորձերը կանխվել են:Նշվում է, որ գիշատիչը Ստարտ գյուղի տարածքում գտնվող քաղաքային գերեզմանոց է մտել գիշերը և փորել գերեզմաններից մեկը, որում վերջերս էր հանգուցյալ թաղվել: Դեպքի վայրում հայտնաբերվել էին հանգուցյալի հագուստից մասեր, իսկ կենդանին թաքնվել էր անտառում:Տեղեկություն այն մասին, թե արդյո՞ք հանգուցյալի հարազատները տեղեկացվել են, չի հաղորդվում: