Ինչ արժե Ծառուկյանների տան վարագույրը

ArenaNews.am կայքը շարունակում է ներկայացնել, թե ինչ են հայտարարագրում ներկա ու նախկին պաշտոնյաները: Արդեն գրել ենք ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու տիկնոջ հայտարարագրերի մասին՝ ներկայացնելով այն թանկարժեք անշարժ ու շարժական գույքը, զարդերն ու դրանց արժեքները, որոնք նախընտրում են Ծառուկյանները: Նախորդ հրապարակման մեջ նաև նշել էինք, թե ինչ արժեքով սպասք են օգտագործում նրանք: 

Այս անգամ  մեր ուշադրությունը գրավել է Ծառուկյան ընտանիքի մեկ այլ գնում. 2016-ին  ներկայացրած հայտարարագրերի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի գնած վարագույրն արժե 251 հազար 800 եվրո: