Ռեինկարնացիան «կանգնեցրել» է Լոս Անջելեսի օդը. կազմակերպվել է խմբի երկրորդ համերգը

Ռեինկարնացիան «կանգնեցրել» է Լոս Անջելեսի օդը. կազմակերպվել է խմբի երկրորդ համերգը: Բոլորս էլ գիտենք, որ Ռեինկարնացիան այն խմբերից է, որ մշտապես իր շուրջ է հավաքում լեփ-լեցուն դահլիճներ:Այս անգամ էլ բացառություն չէ, Ռոլանդն ու իր խմբի մյուս անդամները «կանգնեցրել» են Լոս Անջելեսի օդը։ Մայիսին խումբը Լոս Անջելեսում միանգամից երկու համերգով է հանդես գալու։ Մայիսի 18-ին կայանալիք խմբի առաջին համերգի տոմսերը շատ արագ սպառվել են: Սա վկայում է այն մասին, որ խումբն իրոք սիրված է ԱՄՆ-ի հանդիսատեսի կողմից և համերգը շատ սպասված էր: Այդ իսկ պատճառով մայիսի 19-ին ևս մեկ համերգ է կազմակեպվել, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել սիրելի խմբի ներկայությունը բեմում: Այս անգամ խմբին հյուրընկալել է Project #1 -ը: Համերգը տեղի է ունենալու Impressions Music Hall-ում։Կազմակերպիչները նշում են, որ համերգը կազմակերպվել ոչ ավել, քան 6 օրվա ընթացքում, իսկ դրա ազդագրի բացումից հետո տոմսերը սպառվում են կայծակնային արագությամբ։ Սա իսկապես աննախադեպ է։