Չեխիայի դատարանը կասեցրել է Նարեկ Սարգսյանին արտահանձնելու գործի քննությունը և վերջինիս տեղափոխել փախստականների ճամբար

Չեխիայի դատարանը կասեցրել է Նարեկ Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդի) ՀՀ իրավապահներին արտահանձնելու գործի քննությունը և վերջինիս տեղափոխել փախստականների ճամբար:
Հիմա հասկանում եք, չէ՞, ստի ու կեղծիքի իշխանությունն ինչպես է լինում: Եթե չէ, փորձեմ բացատրել. ուրեմն՝ դու սկզբից մե՜ծ իրադարձությամբ հայտնում ես «հպարտ քաղաքացիներին», որ «տիտանական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է ծանր հանցագործ Նարեկ Սարգսյանը», հետո սկսում ես վարկաբեկող ու ծաղրող նյութերով լցնել համացանցն ու դրանով կերակրել «հպարտներին»: Հպարտները սրանից ոգևորվում են ու տրտինգ են տալիս համացանցում, հետո էս թեման «մոռանում» ես, իսկ վերջում էս «հաջողության պատմությունդ» փոզմիշ են անում չեխերը:

ՀԳ. Էս ամեն ինչից հետո աստղերը քեզ հուշում ու պարտադրում են ընդունել հաապատասխան դեղահաբերն ու պատրաստվել ԵԽԽՎ ելույթին: