Խենթություններս մշտական պայքարն է հանուն սիրելիի. բլից հարցազրույց դատավոր Արման Օհանյանի հետ

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին: Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Արման Օհանյանի հետ։

Մանկություն իմ…։

-Անհոգ և պայծառ։

Դպրոցում անկյուն կանգնե՞լ եք…։

-Պատահել է։ Ո՞ր առարկայից էիք 2 ստացել։

-Քիմիա։

Բանակում մականուն ունեցե՞լ եք։

-Ոչ։

Ուսանողության տարիներին դո՞ւք էլ էիք դասերը անցկացնում Բրյուսովի կամ Ռոմանոգերմանական ֆակուլտետի պատերի տակ՝ աղջիկներին սպասելով։

-Ոչ։ Ձեր զենքը ձեր անե՞րն է (դատավորի աները նախկին դեսպան Արմեն Խաչատրյանն է-հեղ)․․․ ինչ դեր է ունեցել նա ձեր հաջողությունների մեջ։

-Իմ զենքը իմ խիղճը, միտքն ու հոգին է։ Իմ աներոջ, ինչպես և հայրիկիս դերը իմ կյանքում մեծ է նրանով, որ վերջիններս իրենց անձնական փորձով ցույց են տվել հաջողության հասնելու ճանապարհը։

Ձեր կինը։ Ինչպես հասաք նրան։

-Կինս, ինչպես և ընտանիքս, երջանկությանս և հաջողություններիս աղբյուրն է։ Կնոջս հասա մեծ ոգևորությամբ։

Երեխաները տանը ի՞նչ կարգավիճակ ունեն։

-Յուրաքանչյուրն իր տարիքին համահունչ ազատ ստեղծագործելու և մեզ երջանկացնելու կարգավիճակ։

Թվարկեք ձեր ամենալավ եւ վատ հատկանիշները:

-Բծախնդրությունը։

Հագուստի նախընտրելի բրենդ։

-Բրենդամոլ չեմ։

3 անփոխարինելի իր ճամփորդելիս։

-Ճամպրուկ, դեղատուփ և խնամքի պարագաներ։

Կարգախո՞ս ունեք:

-Պայքարել «Հանուն»-ի, այլ ոչ թե «Համար»-ի համար։

Դուք գո՞հ եք ձեր կայացրած որոշումներից, եղե՞լ է, որ գիշերը չքնեք անխնա դատելու համար։

-Այո, գոհ եմ։ Անխնա երբեք չեմ դատել։

Ինչքա՞ն փող կցանկանայիք ունենալ։

-Բավարար։

Ձեր ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

-Ամենամեծ շարունակակական հաղթանակը ընտանիքիս երջանիկ ակնթարթներ պարգևելն է։ Պարտություն չեմ ունեցել։

Ամենաշատը ո՞ւմ եք սիրում այս կյանքում ձեզնից առաջ կամ ձեզնից հետո:

-Ինձանից առաջ  ամենաշատը սիրում եմ ընտանիքիս յուքանչյուր անդամին, իսկ ինձանից հետո՝ ընկերներիս և հարազատներիս բարի կամեցողներին։

Ովքե՞ր են ձեզ հիասթափեցրել, խաբել:

-Հիասթափություններ չեն եղել, քանի որ իրատես եմ։ Խաբել՝ ևս։

Ի՞նչը կարող է ձեզ հուսահատեցնել:

-Ազգիս պառակտումը։

Ուրախությունը եւ տխրությունը ինչպե՞ս են դրսեւորվում:

-Հույզերով

Ձեր երջանկությունը գո՞ւյն ունի:

-Բոլոր մաքուր գույները։ Ի՞նչը կարող է ձեզ նյարդայնացնել, հունից հանել:

-Երբ մարդիկ դադարում են պայքարել։

Ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

-Փորձություններով լի կյանքն ապրելն արդեն իսկ յուրաքանչյուրի համար համարձակ քայլ է։

Ձեր մասին ամենանհեթեթ բամբասանքը:

-Չգիտեմ։

Ամենամեծ սուտը, որ ասել եք:

-Չեմ մտաբերում նման իրողություն։

Ամենաշատը ինչքա՞ն եք խմել, ի՞նչ առիթով, խոսքը ալկոհոլի մասին է։

-Յուրաքանչյուր հրեշտակիս/զավակներիս/ լույս աշխարհ գալու առթիվ։

Հայաստանյան ո՞ր քաղաքական գործիչով եք հիանում։

-Յուրաքանչյուր գիտակից, իրատես և հայրենասեր քաղաքական գործիչով։

Սաունա, թե խաղատուն․ ինչպե՞ս եք լիցաքաթափվում։

-Ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Լիցքաթափվում եմ բացառապես հարազատներիս միջավայրում։

Ձեր կյանքի կանայք…ինչպիսի՞ն են նրանք, ի՞նչն եք գնահատում եւ հավանում կնոջ մեջ եւ ի՞նչն է ձեզ նյարդայնացնում նրանց մեջ:

-Իմ կյանքի կանայք են մայրս, կինս, դուստրերս, զարմուհիս։ Կյանքիս կանայք իմ կյանքը իմաստավորողներն են։ Հայ կնոջ մեջ գնահատում եմ ավանդապաշտ հայ կնոջ կերպարը, կանացիությունը, նվիրվածությունը, անձնազոհությունը։ Հայ կինը նյարդայնացնում է, երբ տղամարդուն բնորոշ հատկություններ է ձեռք բերում։

Լինում է, չի լինում…

-Մի հզոր երկիր է լինում, անունը «Միասնական Հայոց աշխարհ»։

Ձեր կյանքի ամենառոմանտիկ օրը: Ի՞նչ խենթություններ եք արել հանուն սիրելիի:

-Ռոմանտիկ օրեր շատ եմ ունեցել։ Խենթություններս մշտական պայքարն է հանուն սիրելիի։

Ձեր ընտանիքի անդամները ինչի՞ համար են ձեզ նախատում:

-Երբ առողջությանս չեմ հետևում։

Ի՞նչ կերակուրներ եք սիրում, ի՞նչ եք կարողանում պատրաստել:

-Յուրաքանչյուր համեղ կերակուր էլ սիրում եմ։ Առանձնացված ճաշատեսակներ չունեմ, բայց ինչ էլ պատրաստում եմ, ըստ իս՝ համեղ է ստացվում։

Չասված խոսքեր եղե՞լ են Ձեր կյանքում…։Ուզո՞ւմ եք հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, ինչ-որ մեկին մի բան ասել, խոստովանել կամ հայտարարել։

-Ուզում եմ, որ ՀԱՅ ազգս միշտ լինի միասնական, մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբված, մեկը մյուսի նկատմամբ կարեկցող, հանդուրժող, կամեցող և հանուն մեր ժառանգների վաղվա ապագայի՝ պայքարող։

Տան կենցաղային մինիմալ աշխատանքներից ի՞նչ եք կարողանում անել, թե անգամ լամպ փոխելու համար մասնագետ եք կանչում։

-Եթե ժամանակը ներում է, կատարում եմ յուրաքանչյուր աշխատանք։

Զանգ ԲԴԽ-ից, ինչպես դիմադրել։

-Գոյություն չունեցող հանգամանքին դիմադրելը կարծում եմ անիմաստ է։

Խորհրդակցական սենյակում։

-Խղճով և սթափ մտքով։

Ամենամեծ կաշառքը, որից հրաժարվել եք, եւ ամենափոքրը, որ ակամայից վերցրել եք։

-«Կաշառք» հասկացությունը և իմ «ԵՍ»-ը անհամատեղելի են։

Հարց շարքի հաջորդ մասնակցին։

-Ձեր կյանքի ամենահիշարժան ակնթարթը։

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանը Ձեզ հարցնում է՝ ի՞նչ անել երթեւեկության մշակույթը բարձրացնելու ուղղությամբ։

-Երթևեկության մշակույթի առկայության պայմաններում նոր միայն կարելի է խոսել այն բարձրացնելու ուղղությունների մասին։

«Խորհրդակցական սենյակում»  շարքին մասնակցել են Ալեքսանդր Ազարյանը  Գագիկ Հովհաննիսյանը , Քրիստինե Մկոյանը  Գեւորգ Նարինյանը , Անի Հարությունյանը , Սուրեն Մնոյանը Ռաֆիկ Խանդանյանը Ստեփան Միքայելյանը Դավիթ Հարությունյանը Արսեն Նիկողոսյանը Շարքը՝ Ինգա Մարտինյանի


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/19757.html?mode=preview&lang=hy&fbclid=IwAR2-YN2Er7zEOjxOEQ_OXsrYJZKfX3sZzuydQlvO8fWXAFpubru4jRiVV0E