Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ զվարճալի միջադեպ Մոսկվա-Երևան ինքնաթիռում

Երեկ իրիկունը հանդիպեցի Մոսկվայից Երևան եկած մանկության ընկերոջս, ու մի բոց պատմեց: Ուրեմն՝ իրա հետ Մոսկվա-Երևան ինքնաթիռի մեջ է լինում ԱԺ պատգամավորների խումբը: Ընկերս պատմում ա, որ Ալեն Սիմոնյանը սաղ թռիչքի ընթացքում իրան երևակայելով աջ ու ձախ էր նայում ու ամեն ինչ անում էր, որ մարդիկ ֆիքսեն, որ ինքը՝ ԱԺ փոխխոսնակ հալով էկոնոմ կլասով ա թռնում: Սաղ թռիչքի ընթացքում շարքից շարք քննարկում էր, թե ինչ թույն հանդիպումներ են ունեցել Մոսկվա, երևի «գեղից մարդ» չլիներ, կասեր՝ Պուտինին էլ ա հանդիպել անձամբ ինքը:

Տենց սաղ ճամփեն Ալենի վիպենդրոյժները նայելով հասնում են Երևան, ու ստեղ ամենաբոցն ա լինում:
Էլի ֆիքսելու համար, թե յանի իրավիճակ ա փոխվել, Ալենը կանգնում ա տեղում, որ հետևի շարքի մարդիկ իջնեն ու ասում ա․ «Բա Սերժի վախտ սե՞նց էր»:

Հետևից մի տղա գոռում ա․ «Սերժի վախտ ավելի լավ էր»:

Ալենը ստեղ լռվում ա։ Էս մեր ախպերը մի հատ էլ ա գոռում․ «Ընգեր, ասում եմ՝ Սերժի վախտ ավելի լավ էր»:
Էս բոցից հետո Ալենը րյուկզակը քցում ա ուսին, թափով իջնում ա սամալյոտից:

Մեռել էի ես, 3 ժամ խնդում էի: