“Eli-Na Fashion” նոր անուն հայ դիզայներների շրջանում.  Մենչի դուստրը ներկայանում է որպես դիզայներ (Exclusive)

Պրոդյուսեր, հումորիստ, դերասան Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը առաջին քայլերն է անում նորաձևության ոլորտում: Էլինա Պետրոսյանը (Eli-Na Fashion) ներկայանում է հագուստների յուրօրինակ և տարբերվող մոդելներ ստեղծելով: Փետրվարի 7-ին՝ Fashion With Elina անունը կրող միջոցառման ընթացքում, Էլինա Պետրոսյանը ներկայացրել է իր՝ EXCLUSIVE VALENTINE COLLECTION-ը: Երիտասարդ դիզայների առաջին քայլերը ներկայացված են Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի Fashion Inn Boutique-ում:

Ինչպես երևում է լուսանկարներից՝ Էլինայի աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև հայտնի դեմքերի, սիրված դերասանների համար. Fashion With Elina միջոցարմանը ներկա էին նաև հայտնի երգիչներ, դերասաններ:

Հիշեցնենք, որ մինչ դիզայներական ասպարեզում լուրջ քայլեր անելը, Էլինան Youtube հարթակում արդեն հասցրել է հաջողություններ գրանցել ու բազմաթիվ հետևողներ ունի։ Երիտասարդ գեղեցկուհին ներկայանում էր որպես վիդեոբլոգեր ու ներկայացնում իր առօրյան ու հետաքրքրությունները։

LosArmNews.com