Փետրվարի 10-ին մեծ անակնկալ է սպասվում «Ֆուլ հաուս» սերիալի՝ Լոս Անջելեսում բնակվող երկրպագուների համար: Այս անգամ սիրված հեռուստանախագծի գլխավոր հերոսները հումորային ծրագրով կներկայանան հենց այնտեղ:
Սպասվող միջոցառման մասին տեղեկացել ենք Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: Full House Show-ի մասին պատմող կարճ հոլովակից տեղեկանում ենք նաև, որ արդեն սիրված հերոսների հետ միասին, այս անգամ նույն բեմում են լինելու նաև նոր կերպարներ:
Նոր մոտեցմամբ ու հումորային ձևաչափով՝ Full House Show-ն վերադառնում է Ամերիկա՝ հայկական հումորի յուրահատուկ տարբերակի մատուցմամբ:
Մինչ երկրպագուներն ու ստեղծագործական թիմի գործունեությամբ հետաքրքրված մարդիկ կշտապեն ուրախանալ՝ նշենք նաև՝ սպասվում է ևս մեկ անակնկալ: Փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի տոնին նվիրված համերգային ծրագրի շրջանակում ևս, հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել սիրելի հերոսների ներկայությունը բեմում:Ներկայացնելու են բոլորովին նոր համերգային ծրագիր:
Grand Party-ի կազմակերպած այս տոնի շրջանակում ելույթներ կունենան սիրված երգիչ Միհրան Ծառուկյանը, Գոռ Հակոբյանը, Քրիստինա Եղոյանը, DJ Karen-ը: Երեկոն կվարի Աղաս Մանուկյանը: Իսկ այս սպասված և իրադարձությունը տեղի է ունենալու Լոս Անջելեսի The Impressions Banquet Hall-ում:
Փետրվարյան համերգային ծրագրերը սակայն, չեն խանգարի «Ֆուլ Հաուս» նախագծի եթերային կյանքին. նոր եթերաշրջանը կմեկնարկի փետրվարի կեսին:
Posted by Grand-Party on Wednesday, January 2, 2019