Սևակ Խանաղյանը՝ ԱՄՆ-ի համերգի, նոր ալբոմի և համերգային մեծ շրջագայության մասին

Երգիչ Սևակ Խանաղյանը 2019-ի առաջին օրերին արդեն մեզ պատմել է տարվա պլանների մասին:

Ինչպե՞ս և որտե՞ղ անցկացրիք Ամանորը:

-Նոր տարին շատ լավ եմ դիմավորել. ինչպես միշտ՝ աշխատում էի: Այս անգամ համերգային ծրագրով Ամերիկայում էի՝ Լոս Անջելեսում: Ուզում եմ նշել, որ առաջին անգամ էի այնտեղ: Շատ գոհ եմ և շատ շնորհակալ տեղի հանդիսատեսին՝ ջերմ վերաբերմունքի համար:

Ի՞նչ սպասելիքներ ունենանք այս տարի: Նոր տեսահոլովակ կամ համերգային շրջագայություններ պլանավորո՞ւմ եք:

-2019 թվականին պլանները շատ են: Շուտով լույս կտեսնի ռուսալեզու ալբոմի գլխավոր երգի տեսահոլովակը, ավելի ուշ՝ նաև ալբոմը: Այդ ալբոմում տեղ գտած մի քանի երգերի տեսահոլովակներն արդեն նկարահանված են: Համերգային մեծ շրջագայություն ենք պլանավորում՝ նոր ալբոմի լույս տեսնելուն պես:

Ի դեպ, այս տարվա երկրորդ կեսի պլանների մեջ է մտնում նաև հայալեզու ալբոմ թողարկումը: Այսքանը՝ երկու բառով:

-Ձեզ որպես երգիչ Հայաստանում սկսեցին ճանաչել ուկրաինական «X ֆակտոր» նախագծի շնորհիվ: Հետաքրքիր է՝ Դուք կարիերայի ո՞ր շրջանն եք համարում բեկումնային Ձեզ համար: – Ես կարծում եմ, որ դեռ այդ շրջանը չի եկել: Հույս ունեմ, որ ամեն ինչ դեռ առջևում է:

 Ինչպե՞ս եք վերաբերում քննադատություններին:

-Ադեկվատ քննադատությանը ես նորմալ եմ վերաբերում: Երբեմն նույնիս շնորհակալ եմ ինձ քննադատող մարդկանց. նրանք անտարբեր չեն: Իսկ անտարբերությունից ավելի վատ բան լինել չի կարող:

 – Հնարավո՞ր է այս տարի Ձեզ տեսնենք նոր նախագծերում, որոնք կապ չունեն երաժշտության հետ: Գուցե կինո՞, հեռուստատեսություն:

-Ամեն ինչ հնարավոր է:

LosArmNews.com