Tateossian London-Armenia-ն այսօր նշում է իր գործունեության 7-ամյակը

Tateossian London համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշը այսօր տոնում է Հայաստանում իր գործունեության 7 ամյակը: Ընկերությունն անցած տարիների ընթացքում ապացուցել է՝ ոլորտում առաջատարներից մեկն է: Օրվան հատուկ կարևորություն տալով՝ ներկայացուցիչները սոցցանցերում մրցույթ էին հայտատարարել, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեցան ձեռք բերելու Tateossian London-Armenia  ապրանքանիշից յուրահատուկ նվերներ:

Tateossian London ապրանքանիշը դաշտում թելադրողներից մեկն է.

Եթե հետադարձ հայացք նետենք դեպի 2011 թվական, կտեսնենք, որ այդ տարիներն Հայաստանում ճարմանդներն այնքան էլ պոպուլյար չէին: Տղամարդկանց շրջանում, կարելի է ասել՝ հենց ապրանքանիշի մուտքով ճարմանդներն առավել ակտուալ դարձան: Tateossian-ը հեղափոխություն արեց ճարմանդների արտադրության գործում, նույնը կարելի է ասել նաև տղամարդկանց թևնոցների մասին:

Ապրանքանիշը շարունակում է մեծացնել գործունեության շրջանակը. 2017-ին Հայաստանում բացվել է  2-րդ խանութ-սրահը:

Tateossian London ապրանքանիշը Հայաստանում շատ սիրված է. նրանց հաճախորդները ոչ միայն Երևանից են, այլև ամբողջ Հայաստանից:  Մարդիկ գիտեն, որ Երևանում կա ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ և երբ այստեղ են լինում,  անպայման այցելու են նաև Tateossian-ի խանութ-սրահներ:

Հիշեցնենք, որ Tateossian London բրենդը Ռոբերտ Թաթեոսիանի կոմից ստեղծվել է 1990 թվականին ՝ նպատակ ունենալով կանանց և տղամարդկանց համար ստեղծել մանրակրկիտ պատրաստված այնպիսի զարդեր և աքսեսուարներ, որոնցով հնարավոր կլինի ընդգծել նրանց յուրահատուկ ոճն ու անհատականությունը: Ապրանքանիշն օգտագործում է հազվագյուտ նմուշի քարեր. այն միտված է դեպի նորարարության, որակի և ստեղծարարության: