Մինչ նոր կառավարությունը Հայաստանում բոլոր հնարավոր ամբիոններից «հաթաթա» է տալիս նախկիններին՝ երբեմնի «շվայտությունների» համար, վերջիններիս միջոցները, ինչպես և կանխատեսում էինք, արտերկիր են հոսում:
Նրանցից շատերին որևէ կերպ չի հուզում ներքաղաքական զարգացումները, տույժերն ու տուգանքները, «սևերն ու սպիտակներն»՝ առհասարակ:
Ճիշտ նույն կերպ իր միջոցներն ԱՄՆ-ում է պարպում Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանն, ով վերջին ամիսներն անցկացնում էր ԱՄՆ-ում:
Հոր անվան հետ կապվող սկանդալներն, ինչպես երևում է բացարձակ չի ազդել դստեր ոչ տրամադրության և ոչ էլ ֆինանսական միջոցների վրա:
Ըստ մեր տեղեկությունների՝ բիզնեսլեդին մոտ 2 ամիս հանգրվանել է Beverly Wilshire-ում՝ Four Seaseons hotel-ում: Հյուրանոց, որտեղ իրենց ժամանցը կազմակերպել իրենց թույլ տալ չեն կարողանա Լոս Անջելեսի հայության մոտ 80%-ը. Ճիշտ այն 80%-ը, որի աջակցությունը մշտապես ակնկալում են Հայաստանից:
Հյուրանոցում մեկ օրվա դիմաց պատգամավորի դուստրը նվազագույնը վճարել է 2 հազար ԱՄՆ դոլար:



